Նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել պատերազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սևանում հանդիպում է ունեցել պատերազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրման, պրոթեզավորման և անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև կենսաթոշակների տրամադրման, հաշմանդամություն ունեցող անձանց տրվող սոցիալական երաշխիքների և սոցիալական ներառման ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Պատերազմի մասնակիցները խոսել են պրոթեզներից և աջակցող միջոցներից օգտվելու իրենց փորձառությունից, նաև բարձրաձայնել առկա խնդիրների մասին․ ԱՍՀ նախարարության ներկայացուցիչները մանրամասնել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում պետության կողմից իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները։