Վանի Սբ. Խաչ եկեղեցում պատարագին կմասնակցի Թուրքիայի մշակույթի նախարարը

Լուրեր

05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
Բոլորը

Սեպտեմբերի 9-ին երեք տարվա ընդմիջումից հետո Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից կրկին պատարագ կմատուցվի. փոխանցում է ermenihaber.-ը:

Պատարագին մասնակցելու են Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը:

Նախարար Էրսոյի մասնակցությունը հայ առաքելական եկեղեցու կողմից մատուցվող պատարագին զարմանք է առաջացրել Թուրքիայում `«տեսե’ք, թե ուր է գնում նախարարը,  կարծրատիպ է կոտրում»: 

Կ. Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, անդրադառնալով պատարագին, ասել է, որ Աղթամար կղզին և Սուրբ Խաչ եկեղեցին պատմական տեսանկյունից շատ կարևոր են: 

Պատրիարքի փոխանորդը տեղեկացնում է, որ պատարագին մասնակցելու են ներկայացուցիչներ մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից, քաղաքացիներ Թուրքիայի տարբեր շրջաններից և բազմաթիվ պոլսահայեր:

«2011թ. պատարագին մասնակցել էր 7000 հոգի: Այս տարի չենք ակնկալում, որ այդքան կլինի, սակայն 2000-3000 հոգի էլ մասնակցի մեզ համար զգալի թիվ է: Որքան տեղյակ ենք, հիմա էլ Վան քաղաքում մեծ ոգևորություն է տիրում, և սպառվել է հյուրանոցներում ամրագրման հնարավորությունը: Նշանակում է, որ բավականին շատ են լինելու պատարագի մասնակիցները»: 

Հիշեցնենք, որ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով:

Եկեղեցու վերանորոգումից հետո առաջին անգամ պատարագ մատուցվեց 2010թ. սեպտեմբերի 19-ին: Հայ համայնքը այնտեղ տարին  մեկ անգամ պատարագ տալու թույլտվություն ունի: Սուրբ Խաչ եկեղեցում վերջին անգամ պատարագ էր պատուցվել 2015թ.: Թուրքական իշխանություններն արգելել էին պատարագ մատուցել` անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով: