40 մլն դոլար վարկային համաձայնագիր՝ էներգետիկ ոլորտի համար

Լուրեր

08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
Բոլորը

Կառավարության նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը։

Ըստ կառավարության ներկայացրած հիմնավորման՝ Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է կնքել «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիր՝ 40 մլն դոլարի չափով։

Նախագծի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2», «Մարաշ» և «Եղեգնաձոր» ենթակայանները։

Ենթակայանների վերակառուցման իրականացման նպատակներն են՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերազինում, արդիականացում և առաջատար տեխնոլոգիաներով հագեցման աշխատանքների իրականացում, ինչպես նաև սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակի և վթարների վերացման տևողության նվազեցում՝ բարձրացնելով էներգահամակարգի հուսալիությունը և կայունությունը։

Ենթակայանների վերազինումը և արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարաման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև կկրճատվեն ենթակայանների շահագործման և պահպանման ծախսերը։

Նշենք, որ «Շահումյան-2» 220/110/10 կՎ ենթակայանը կառուցվել է 1964-ին։ Ենթակայանի դրվածքային հզորությունը 250 ՄՎԱ է: «Մարաշ» 220/110/10 կՎ ենթակայանը կառուցվել է 1978-ին: Ենթակայանի դրվածքային հզորությունը 375 ՄՎԱ է:

Իսկ «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանը կառուցվել է 1966 -ին: Ենթակայանի դրվածքային հզորությունը 126 ՄՎԱ է:

Ենթակայաններում սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի։