Նիկոլ Փաշինյանից ու Արթուր Բաղդասարյանից բացի այլ քաղաքական գործիչ չկա, որը վիրտուալ դաշտում խոսում է ժողովրդի հետ՝ լսարան հավաքելով. Մհեր Շահգելդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
Բոլորը

Երևանի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանը Factor.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ հեղափոխությունից հետո  սպասվում են մաքուր ընտրություններ՝ առանց ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի կիրառման:

«Սրանք կարևոր ընտրություններ են լինելու, չմոռանանք, որ Երևանը Հայաստանի 40 տոկոսն է և լրջագույն նշանակություն ունի: Այս տեսանկյունից դաշտ է բացվում Երևանը բարեփոխելու և երևանցու կյանքը բարելավելու համար»,- նշեց ՄՀեր Շահգելդյանը:

Քաղաքապետի թեկնածուն պնդեց, որ լուրջ հավակնություններ ունեն և համոզված են՝ մրցակցությունը լինելու է ծրագրերի շուրջ:

«ՕԵԿ-ը ներկայացրել է 116 հոգանոց ցուցակ, շատերը երիտասարդներ են, և նրանք եկել են, որովհետև համոզված են «Օրինաց երկրի» գաղափարների արդյունավետությանը: Մարդիկ հավատում են և գալիս են մեր կուսակցության շարքեր, սա կարևոր ցուցանիշ է: Երկրորդ կարևոր ցուցանիշը, որի մասին մենք բազմիցս  խոսել ենք հետևյալն է՝ քաղաքական կյանքի մի հիմնական հատված վիրտուալ իրականության մեջ է՝ ինտերնետ, «Ֆեյսբուք»: Արթուր Բաղդասարյանի «լայվերը» դիտում են 300-350 հազար մարդ: Սրանք մեծ թվեր են: Այսօր, ըստ էության, Նիկոլ Փաշինյանից ու Արթուր Բաղդասարյանից բացի այլ քաղաքական գործիչ չկա, որը վիրտուալ դաշտում խոսում է ժողովրդի հետ՝ լսարան հավաքելով»,- շարունակեց Շահգելդյանը:

ՕԵԿ-ի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն կտրուկ հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, որ այժմ էլ ՕԵԿ-ը մուրաբայի փոխարեն ուսման վարձերի զեղչեր է խոստանում՝ Երևանի ավագանու ընտրություններին քվե ստանալու համար:

«Սկսել են նորից սև PR անել,  բացարձակ իրականությանը չի համապատասխանում: Ուսման վարձերը որոշվում են կիսամյակից հետո, ի՞նչ կապ ունի այս ընտրությունների հետ»,- տարակուսանք հայտնեց Մհեր Շահգելդյանը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ ուժեր են փորձում ՕԵԿ-ին վարկաբեկող քայլերի դիմել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան