Ում են սպասարկելու ավելի քան 2,5 մլն դոլարի նոր մեքենաները․ կառավարությունը գնել է, բայց դեռ չգիտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 15:00
Դատախազությունը նախաքննական գաղտնիք է համարում Նարեկ Կարապետյանին վերագրվող արարքը, որի համար դիմել էր ԿԸՀ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով
21.07.2026 | 14:48
Գերմանիայի նախագահն Ալիևի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացում առաջընթացը
21.07.2026 | 14:42
Անահիտ Մանասյանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա մարդու իրավունքների խնդիրները
21.07.2026 | 14:35
Հայտնի է՝ որ ակումբի ֆուտբոլիստներն են ամենաշատ գոլերը խփել ԱԱ-2026-ում
21.07.2026 | 14:34
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
21.07.2026 | 14:33
Իրանը հայտարարել է Բահրեյնի ավիաբազայի ամերիկյան թիրախների վրա հարձակման մասին
21.07.2026 | 14:24
Բաքվից հայտարարում են, թե «Զանգեզուրի միջանցքը» կկրճատի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրման հեռավորությունն ու ծախսերը
21.07.2026 | 14:16
Հայտնի շախմատիստուհի Յուդիտ Պոլգարը հրաժարվել է զբաղեցնել Հունգարիայի նախագահի պաշտոնը
21.07.2026 | 14:07
Վայոց ձորում բազալտի ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
21.07.2026 | 13:59
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է ավելի քան 380 բեռնատար ծիրան․ Պապոյանն անդրադարձել է ապատեղեկատվությանը
21.07.2026 | 13:50
ՀԴԲ ղեկավար Քեշ Պատելը ծրագրում է հոկտեմբերին Ռուսաստան այցելել
21.07.2026 | 13:47
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել
21.07.2026 | 13:41
PKK-ն հայտարարել է, որ խաղաղության գործընթացում օրենսդրությամբ պետք է ապահովվի Օջալանի և մյուս բարձրաստիճան ղեկավարների ազատ արձակումը
21.07.2026 | 13:33
Տեխնիկական խոտանն օգտագործելով 6.7 մլն դրամ է հափշտակել․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
21.07.2026 | 13:26
Արթուր Գալոյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դանիայի խորհրդարանում ծառայողական ավտոմեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը»․ 2014 թվականին Նիկոլ Փաշինյանին ապշեցրած Դանիայի խորհրդարանի ո՛չ գրությունը, ո՛չ էլ տասը տարի անց՝ 2024-ին, նրա այցը նույն խորհրդարան չհամոզեցին, որ իր իշխանության տարիներին այդ օրինակով նվազեցնի ծառայողական ավտոմեքենաների թիվը։

Հայաստանի պադավատապետությունն ընդլայնվում է նոր ավտոմեքենաներով։ Կառավարությունը 49 նոր ավտոմեքենա ձեռք բերելու որոշում կայացրեց հուլիսի 11-ի նիստում։ Թափանցիկ կառավարման խոստումներով իշխանության եկած Փաշինյանն ու նրա կաբինետը չզեկուցվող նախագծով՝ առանց հանրային լայն քննարկման, որոշում կայացրեցին պետական միջոցներից 1 մլրդ 38 մլն դրամ հատկացնել մեքենաների գնման համար։

Մատակարարն էլեկտրոնային աճուրդով ընտրված «Ավանտգարդ» ընկերությունն է, որը նաև Mersedes-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Կառավարությունն ընկերությունից Volvo մակնիշի էլեկտրական շարժիչով մեքենաներ է նախընտրել գնել։ Գնման պայմանագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ավտոմեքենաներից մեկի արժեքը, օրինակ, 43 մլն 800 հազար դրամ է, այն ներկայացուցչական դասի ամենագնաց է։ Ձեռք բերված էլեկտրամոբիլներից 6-ի արժեքը 90 մլն դրամ է, 39-ինը՝ 780 միլիոն դրամ։

Ո՞ր պաշտոնյաների ծառայողական մեքենաներն են թարմացվելու և ի՞նչ հիմնավորմամբ․ գնումն իրականացնող Պետական գույքի կառավարման կոմիտեն այս հարցերի պատասխանը չի տալիս։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից փոխանցում են, որ առայժմ հայտնի չէ, թե ում են սպասարկելու այս ավտոմեքենաները։

Ինչո՞ւ է հանրային միջոցներից 1 միլիարդից ավելի գումար ծախսվել՝ առանց հստակեցման, թե ում են անհրաժեշտ նոր ավտոմեքենաները։ Կառույցից միայն հայտնում են, որ Փաշինյանին սպասարկող շարասյունը չի թարմացվելու նոր էլեկտրոմոբիլներով։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այս ծախսն անարդյունավետ է համարում։

ՔՊ-ից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը համակարծիք չէ, որ անարդյունավետ ծախս է․Factor TV-ի հետ կարճատև հեռախոսազրույցում նա խոստացավ ավելի ուշ մեկնաբանել գնումը, բայց հետո չարձագանքեց մեր զանգերին։ Թունյանի ղեկավարած հանձնաժողովի կազմում ընդգրկված Թադևոս Ավետիսյանը ծառայողական մեքենաների կրճատման վերաբերյալ իշխանության խոստումները համարում է պոպուլիստական։

Կառավարական պադավատների ճոխ գնումներն այսքանով չեն եզրափակվում։ Մեկ այլ թանկարժեք ավտոմեքենա էլ գնվել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար։ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին ու հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Տոյոտա Երևան» ընկերությունից 49 մլն դրամով 2024 թվականի արտադրության «Տոյոտա Լենդ Քրուզեր-300» ամենագնաց է գնվել։

Չնայած իշխանավորների պնդումներին՝ 2018 թվականից հետո ծառայողական մեքենաների քանակը ոչ թե կրճատվել է, այլ ավելացել։ Սա են փաստում Ֆինանսների նախարարության պաշտոնական տվյալները։ Դեռևս 2018-ին ծառայողական մեքենաների թիվը եղել է 902։ 2024 թվականի բյուջեի նախագծով պաշտոնյաներին սպասարկող ճիշտ այդքան՝ 902 ավտոմեքենա կա։ Այս թիվը, սակայն, չի ներառում ուժային կառույցների պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան