Փոխնախարար Դավիթ Գևորգյանը Շիրակի մարզում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը սեպտեմբերի 4-ին Շիրակի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալներ Սոֆիա Հովսեփյանը, Արա Մելիքջանյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես նաև մարզային և համայնաքին նշանակության այլ պատասխանատուներ։

Փոխնախարար Դավիթ Գևորգյանը հետաքրքրվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջարկով Գյումրի քաղաքում փողոցների հիմնանորոգման և արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությամբ՝ կարևորելով խմբի արդյունավետ և կառուցողական աշխատանքը։ Փոխնախարարը նաև նշել է, որ վերահսկողության նպատակն է բացառել շինարարական աշխատանքներում հնարավոր բացթողումներն ու սխալները և Գյումրու քաղաքապետին հորդորել առավել սերտորեն համագործակցել հանձնաժողովի նոր կազմի հետ:

Փոխնախարար Գևորգյանը ներկաների ուշադրությունն է նաև հրավիրել նախագծանախահաշվարկային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներից և բյուջեից շեղումների վրա և կոչ արել մանրակրկիտ ուսումնասիրել գործընթացի արդյունքում արձանագրված ցանկացած բացթողում։ 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաճախակի դարձնել նմանօրինակ քննարկումները, որի արդյունքում հնարավոր կլինի քաղաքում իրականացվող բարեկարգման աշխատանքները առավելագույնս արդյունավետ իրականացնել։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի կեսերին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գյումրու քաղաքապետին առաջարկել էր վերանայել «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի» վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին Գյումրի քաղաքում փողոցների հիմնանորոգման և արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կազմը։ Խումբը աշխատանքների իրականացման ողջ ընթացքում համակարգելու է ծրագրի իրականացման հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում՝ ծրագրի համար ծառայությունների, աշխատանքների ու ապրանքների գնումը կազմակերպելու, կառավարելու, մոնիթորինգի ենթարկելու, գնահատելու և հաշվետվություններ կազմելու գործընթացները։ Աշխատանքային խմբի ղեկավարը մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանն է։