Թույլ չտա՛լ Մոսկվային ստորություն անել մեր դեմ, սպառնում է մեզ․ հեռացրե՛ք 102-րդ բազան, հանել Իրանի և Թուրքիայի սահմանից․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանեց Ադրբեջանի ՊՆ-ի սպառնալից հայտարարությանը՝ պնդելով, որ ՀՀ-ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են, այն որակում է «անհասկանալի»:

Երևանը հիշեցնում է, որ Ադրբեջանը չի արձագանքում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ Իսկ Բաքուն պնդել էր՝ իբր «վերջին շրջանում հայկական ուժերն իբր ծանր զինատեսակներ են կիրառել Քելբաջարի և անօդաչու սարք՝ Թովուզի ուղղությամբ։ Եթե նման սադրիչ գործողությունները չդադարեն, ապա ինքնապաշտպանության նպատակով Ադրբեջանի ԶՈւ-ի զինանոցում գտնվող բոլոր միջոցների կիրառմամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն»։

Բաքուն նաև քննադատել է արևմտյան պետություններին Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու համար.

«ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին մահաբեր զենքերի տրամադրումն ու ԵՄ կողմից՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի ներքո Երևանին 10 միլիոն եվրոյի ռազմական օգնության տրամադրումը, ոգեշնչում են օկուպացիոն ՀՀ-ին, որպեսզի նոր սադրանքների դիմի և Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվի»:

Դմիտրի Պեսկովը հայտարարել է․ «Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը գործընկերների փնտրտուքի մեջ չի գնա Կիևի վարչակարգի ճանապարհով՝ ընտրելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Մենք ապավինում ենք Հայաստանի քաղաքական իմաստությանը, պարզապես չէինք ցանկանա, որ այդ փնտրտուքները կատարվեին այն ռեժիմով, որը ժամանակին ընտրել էր Կիևը, այսինքն՝ «կամ-կամ»»,- մեկնաբանելով Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման ԵՄ որոշումն՝ ասել է Դմիտրի Պեսկովը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար դաշնակից և եղբայրական երկիր է։ «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է․

«Կրեմլը սպառնաց ՀՀ-ին՝ Ուկրաինայի ճակատագրով, ասա՛, ո՞վ է այդ ՌԴ-ն, որ հարձակվելու է մեզ վրա, Ադրբեջա՞նն է, սա ահազանգ է։ Թույլ չտա՛լ Մոսկվային ստորություն անել մեր դեմ՝ հեռացրե՛ք 102-րդ բազան, սպառնո՛ւմ է մեզ, հանել նրա սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմանից։ Ադրբեջանին կզսպենք՝ Արևմուտքի հետ դաշինքով, բանակը արդիականացնելով․ ռազմական գործակցությունը ավելի՛ խորացնելով։ Իրավիճակն էսկալացնողը ՌԴ-ն է, Ալիևը նրա խոսնակն է, սպառնալիքի գինը պիտի Մոսկվան վճարի՝ ՀՀ-ում թուլացնելով ռուսական ազդեցությունը։ ՌԴ-ն և Ադրբեջանը շանտաժով ուզում են բերման ենթարկել ՀՀ-ին՝ Արևմուտքի հետ գործակցությանը վերջ տալու»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան