Ռուս զինվորականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կասկածվողին Թուրքիայից տեղափոխել են Մոսկվա

Լուրեր

09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուս զինվորականի մեքենան պայթեցնելու մեջ կասկածվող Եվգենի Սերեբրյակովը Թուրքիայից Մոսկվա է տեղափոխվել, Current Time-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ ՆԳՆ-ն։

Հուլիսի 24-ի առավոտյան Մոսկվայի Սինյավինսկայա փողոցի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով տղամարդ և կին են վիրավորվել։ Լրատվամիջոցներն ու տելեգրամ ալիքները գրել են, որ մեքենայում եղել է Մոսկվայի մարզի 33790 զորամասի (Ռուսաստանի զինված ուժերի արբանյակային կապի 89-րդ կենտրոն) ռադիոկենտրոնի պետի տեղակալ Անդրեյ Տորգաշովը և նրա կինը։
Ավելի ուշ Տորգաշովի կինը՝ Մայան, հայտնել է, որ իր ամուսնու հետ ամեն ինչ կարգին է. «Մենք լավ ենք, դա մենք չենք», – ասաց նա MSK1.RU-ին:

Baza-ն հայտնել է, որ պայթյունի պահին մեքենայում եղել է Տորգաշովի անվանակիցը՝ նույն անուն-ազգանունով։ Նա առնչություն չունի թիվ 33790 զորամասի հետ, բայց նույնպես ծառայում է ՌԴ զինված ուժերում։ Նույն օրը հայտնի դարձավ, որ պայթյունի մեջ կասկածվում է Եվգենի Սերեբրյակովը, որն արդեն հասցրել էր փախուստի դիմել։ ՌԴ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Վոլգոգրադի մարզից 29-ամյա Սերեբրյակովը հուլիսի 24-ի առավոտյան թռել էր Թուրքիա։

«Ռուսաստանի ՆԳՆ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցները կասկածյալի ինքնության, նշանների և գտնվելու վայրի մասին տեղեկատվություն են ուղարկել թուրք գործընկերներին՝ երկու երկրների իրավապահ մարմինների համակարգված աշխատանքի արդյունքում Ինտերպոլի ուղիներով նա նույն օրը ձերբակալվել է Թուրքիայի ՆԳՆ-ի աշխատակիցների կողմից Բոդրում քաղաքում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։