Սամվել Վարդանյանի խափանման միջոցը փոխվել է

Լուրեր

06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության՝ գործով անցնող անձանց հետ շփում չունենալու պայմանով: Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբանի խոսքով՝ ուժի մեջ են նաև 7 մլն դրամի չափով գրավն ու բացակայելու արգելքը։

Հիշեցնենք՝ հասարակական տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ունեցած միջադեպից հետո Սամվել Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության և քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված թշնամանք կամ անհանդուրժողականություն հրահրելու հոդվածներով: Վարդանյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ։

Սամվել Վարդանյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել խուլիգանության հոդվածով։ Այնուհետև մեղադրանքը լրացվել էր քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով։

Հավելենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը հայտարարել էին, որ դիմակավորված անձինք ծնկի են բերել Սամվելին, թքել նրա վրա, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։