Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը պահող պաշտոնյաները կարող են պատասխանատվության ենթարկվել․ պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների թիմին միացած Հովհաննես Խուդոյանը կարծում է, որ իր պաշտպանյալի անձնագիրը ՀՔԾ-ն անօրինական է պահում և նշում է, որ չի բացառվում, որ Քոչարյանի անձնագիրը պահած որոշ պաշտոնյաներ ենթարկվեն պատասխանատվության։

«Անկախ նրանից, թե քրեական հետապնդումը կդադարեցվեր, թե՝ չէ, նույնիսկ, եթե մենք ընդունեինք, որ հետապնդումը լրիվ իրավաչափ է և մեղադրյալի կարգավիճակում գտնվելու փաստը իրավաչափ է, նույնիսկ այդ դեպքում, եթե չկա մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց, անձը հաստատող փաստաթուղթը չի կարող պահվել վարույթն իրականացնող մարմնի մոտ: Իսկ դա պահելը ուղղակի օրենքի խախտում է, ինչը կառաջացնի հետևանքներ: Մենք կքննարկենք նաև որոշ պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ասաց Խուդոյանը:

Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն այսօր ասուլիս է տվել «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, որի սեփականատերը ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն է։ Չի բացառվում, որ պարոն Էլիզբարյանը բոլոր ուժերի արտահայտման համար ազատ հարթակ լինելու մամուլի ակումբի սկզբունքից ելնելով է տրամադրել հարթակը։ Ամեն դեպքում, ուշագրավ ընտրություն է․․․

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում։