Թուրքիայում ապրիլ-հունիս ամիսներին 200 լրագրող է դատարանի առջև կանգնել․ զեկույց

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում ապրիլ-հունիս ամիսներին դատարանի առաջ է կանգնել 200 լրագրող։ Այս մասին է վկայում Bianet-ի հրապարակած BİA Media Monitoring-ի զեկույցը,, փոխանցում է Stockholm center of freedom-ը։

Զեկույցում արձանագրվել են երկրում լրագրողների և լրատվամիջոցների դեմ զգալի թվով դատական ​​հայցեր, սպառնալիքներ և հարձակումներ: Այդ եռամսյա ժամանակահատվածում թուրքական դատարանները և իշխանությունները սահմանափակումներ են մտցրել առնվազն 2970 լրատվական հաղորդումների և սոցիալական ցանցերում հարակից հրապարակումների հասանելիության վրա՝ որպես այդ որոշումների հիմքում նշելով «անձնական իրավունքները»։

Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) նաև ավելի քան 29 միլիոն թուրքական լիրա (890,000 դոլար) տուգանքներ է սահմանել տարբեր հեռուստաալիքների նկատմամբ՝ իրենց նորությունների և հաղորդումների համար։

Բացի այդ՝ վեց լրագրողներ ընդհանուր առմամբ դատապարտվել են 18 տարի երեք ամիս ազատազրկման՝ «ահաբեկչական կազմակերպությանն օժանդակելու» մեղադրանքով՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ենթադրյալ կապերի պատճառով։

17 լրագրողների և ծաղրանկարիչների մեղադրանք է առաջադրվել «նախագահին վիրավորելու» համար։ Թուրքիայում մայիսմեկյան ցույցերից և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո առնվազն 12 լրագրող է ձերբակալվել։ Եվս 24 լրագրող կանգնել է դատարանի առաջ մի քանի քրեական գործերով՝ «վիրավորանքի», «պետական ​​պաշտոնյային վիրավորելու» կամ «զրպարտության» համար։

Վեց լրագրողի դատի են տվել ավելի քան 2 միլիոն թուրքական լիրա (60,000 դոլար) վնասի փոխհատուցման պահանջով։

Վերջին երեք ամիսների ընթացքում հարձակման է ենթարկվել առնվազն 11 լրագրող և մեկ թերթի՝ İslahiye’nin Sesi Gazetesi-ի գրասենյակը։ Վեց լրագրող, այդ թվում՝ չորս հետաքննող լրագրողներ սպառնալիքներ են ստացել։ Այդ հարձակումներից ինը տեղի են ունեցել ընտրությունների համատեքստում։

Էմմա Չոբանյան