Թուրքայի խորհրդարանի հանձնաժողովը ընդունել է օրինագիծ, որը զանգվածային սպանությունների մտավախություն է առաջացնում

Լուրեր

10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել 17 հոդվածից բաղկացած օրինագծին, որն ուղղված է երկրում թափառող շների պոպուլյացիայի կառավարմանը։ Երկրի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է այն ներկայացրել՝ հիմնավորումով, որ մոտ 4 միլիոն թափառող կենդանի կա Թուրքիայի փողոցներում և գյուղական վայրերում։ Նախագիծն արժանացել է կենդանիների իրավունքների պաշտպանների և ընդդիմադիր կուսակցությունների բուռն քննադատությանը, որոնք պնդում են, որ դա ճանապարհ է հարթում կենդանիների զանգվածային սպանդի համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Խորհրդարանի Գյուղատնտեսության, անտառային և գյուղական հարցերի հանձնաժողովում ավելի քան 42 ժամ տևած քննարկումից հետո, օրինագիծը մի քանի փոփոխության է ենթարկվել որպես թափառող շների դեմ պայքարի միջոց էվթանազիա կիրառելու կետի շուրջ մեծ դժգոհությունից հետո։

Օրինագծի ամենավիճահարույց հատվածում նշվում էր, որ  ՏԻՄ-երը կարող են էֆթանազիայի ենթարկել բոլոր շներին, որոնք «հանրային անվտանգությանը վտանգ են ներկայացնում»:Օրինագծի հաստատված տարբերակը թույլատրում է միայն անբուժելի հիվանդությամբ շների էվթանազիան։ Այնուամենայնիվ, դեռևս մտավախություն կա, որ վերանայված օրինագիծը դեռևս կարող է հնարավորություն ընձեռել քաղաքապետարաններին սպանել շներին այն պատրվակով, որ նրանք մահացու հիվանդ են, փոխանակ իրենց ֆինանսական միջոցները հատկացնեն ապաստարաններում նրանց խնամելու համար:

Օրինագիծը քննադատության է ենթարկվում նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից այն բանի համար, որ չի նշում պետական ​​միջոցների որևէ հատկացում քաղաքապետարաններին՝ օգնելու այն ծախսերին, որոնք կառաջանան թափառող շների պոպուլյացիայի վերահսկմանն ուղղված նրանց ջանքերին:

Օրինագիծը հաստատվել է ԱԶԿ-ի և նրա ծայրահեղ աջ դաշնակցի՝ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) ձայներով։ Նրանք մեծամասնություն են կազմում խորհրդարանում, և օրինագիծը, ամենայն հավանականությամբ, կընդունվի, երբ այն հասնի ընդհանուր ժողովին վերջնական հաստատմանը:

Էմմա Չոբանյան