ՀՀ-ն և ԱՄՆ-ն ատոմակայանի կառուցման փոքր մոդուլային տեխնոլոգիաների վերաբերյալ համատեղ հետազոտություն են իրականացնում․ ՏԿԵՆ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման շրջանակներում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։

Նախարարությանն ուղղված հարցմամբ հետաքրքրվել էինք, թե նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ Հայաստանը ո՞ր երկրների հետ է բանակցում։

ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Վարդանյանը տեղեկացրել է, որ Հայաստանը բանակցում է մի շարք երկրների հետ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Կորեա, Չինաստան և Ֆրանսիա։

«Ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկը ԱՄՆ կառավարության պատվերով հայկական կողմի հետ համատեղ իրականացվում է տեխնիկատնտեսական հետազոտություն՝ ամերիկյան արտադրողների կողմից առաջարկվող փոքր մոդուլային տեխնոլոգիաների վերաբերյալ։ Հետազոտության նպատակն է բացահայտել, թե որ արտադրողի տեխնոլոգիան է առավելապես հարմար Հայաստանի կարիքների բարելավմանը»,- մանրամասնել են նախարարությունից։

Ըստ պատասխանի՝ այդ հետազատությունը նախատեսվում է ավարտել ամենաուշը մինչև հաջորդ տարի գարուն։

Հովհաննես Վարդանյանը նաև հավելել է, որ ներկայումս իրականացվում են նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ տեխնիկատնտեսական հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան հասկանալ, թե Հայաստանի պարագայում ինչ տեխնոլոգիա և ինչպիսի կայանն առավել արդյունավետ և շահավետ կլինի։

Նշենք, որ վերջերս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ առարկայական քննարկումների փուլում է նոր ատոմակայանի կառուցման հարցով։

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերն իր հեթին Factor.am-ի հարցին ի պատասխան նշել էր, որ ՀՀ-ԱՄՆ ատոմակայանի համատեղ կառուցման հարցում հստակ ժամկետներ չկան։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ հայկական կողմը միջազգային տարբեր գործընկերների հետ քննարկում է նոր ատոմակայանի նախագծման, ռեակտորի տեսակի և հզորության վերաբերյալ հարցեր։ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը, ինչպես հայտնի է, երկարաձգվել է մինչև 2036 թվականը։

Գործադիրն էլ արդեն հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագծին։

Մանյա Պողոսյան