Բոբ Մենենդեսը հրաժարական է տալիս, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 20-ին

Լուրեր

09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
Բոլորը

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը կաշառք վերցնելու, ինչպես նաև Եգիպտոսի կառավարության գործակալ լինելու համար մեղավոր ճանաչվելու դատավճռից հետո հրաժարական կտա, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 20-ին: Այս մասին նա հայտնել է Նյու Ջերսիի նահանգապետին ուղղված նամակում, որի հետ ծանոթացել է նաև Associated Press-ը:

Հուլիսի 16-ի դատավճռից հետո Մենենդեսը պնդել էր, որ ինքը անմեղ է, և իր նամակում խոստացել է մինչև վերջ բողոքարկել դատավճիռը, ներառյալ Գերագույն դատարանի վճիռը:

Ըստ Դաշնային դատախազների՝ հայամետ սենատորը և նրա կինը՝ Նադին Մենենդեսը, երեք գործարարներից որպես կաշառք ընդունել են հարյուր հազարավոր դոլարի կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ, ավտոմեքենաներ և հիփոթեքային վճարումներ: Դատախազների խոսքով՝ Մենենդեսը դրա դիմաց օգնել է հաստատել Եգիպտոսին միլիարդավոր դոլարների ԱՄՆ օգնություն:

Մենենդեսը մեղադրվում է նաև երկու այլ գործարարների՝ Ֆրեդ Դայբեսի և Խոսե Ուրիբեի դեմ քրեական հետաքննության ընթացքի վրա ազդելու փորձի մեջ։ Հանան և Դայբեսը դատավարության ժամանակ հանդես են եկել որպես համախոհներ: Ուրիբեն իրեն մեղավոր է ճանաչել և որպես վկա ցուցմունք տվել Մենենդեսի դեմ:

Բոբ Մենենդեսը հրաժարական է տվել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից անցյալ տարվա սեպտեմբերին իրեն առաջադրված մեղադրանքներից հետո, սակայն դիմադրում էր դեմոկրատների՝ հրաժարական տալու կոչերին: