Կարևորվել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու «Ֆրամատոմի» հետաքրքրությունը. ԱԽ քարտուղարն ընդունել է ընկերության պատվիրակությանը
Քաղաքականություն
23.07.2024 | 18:44Հուլիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` Հայաստանում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: