«Չոր նավահանգիստ» ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը գտնվում է վերջնական քննարկման և հաստատման փուլում

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Հայաստանն աշխատում է «Չոր նավահանգստի» և արդյունաբերական գոտու կառուցման նախագծի վրա, արդեն իրականացվել է «Շիրակի չոր նավահանգիստ» ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորում, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Գերատեսչությունից հայտնել են, որ ծրագրի իրագործումն ապահովելու նպատակով մշակվել է ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը, որն այժմ գտնվում է վերջնական քննարկման և հաստատման փուլում։

Factor.am-ը նաև հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Երևանը բանակցություններ է վարում «Չոր նավահանգիստ» նախագծի օպերատոր ընտրելու հարցում, եթե այո, ապա ո՞ր ընկերությունների հետ։

Այս հարցերին նախարարությունից պատասխանել են, որ ծրագրի վերաբերյալ մանրամասները կհստակեցվեն ճանապարհային քարտեզի վերջնական հաստատումից հետո։

Հիշեցնենք՝ դեռ հունվարին էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ մինչև տարվա ավարտը ցանկություն կա «Չոր նավահանգիստ» նախագծի և Գյումրիում ինդուստրիալ պարկ կառուցելու համար օպերատոր ընտրել։

Ծրագրի իրականացումով, ըստ էկոնոմիկայի նախարարության, Գյումրիում կստեղծվեն լոգիստիկ կենտրոն, արդյունաբերական գոտի, ազատ տնտեսական գոտի, պահեստային տարածքներ։ Դա թույլ կտա ապրանքներ և բեռներ տեղափոխել ցանկացած ուղղությամբ` օգտագործելով ինչպես օդային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտը։

Նախագիծը նախատեսում է արդյունաբերական պարկի ստեղծում, արդյունքում՝ նոր աշխատատեղերի ստեղծում, տրանսպորտային համակարգի բարելավում։

Հավելենք, որ «Չոր նավահանգիստ» հասկացությունը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և հատկապես արդիական է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսին է Հայաստանը։ «Չոր նավահանգիստը» ֆունկցիոնալ առումով գրեթե ոչնչով չի տարբերվում ծովայինից, պարզապես նավերի փոխարեն օգտագործվում են երկաթուղային վագոններ և բեռնատարներ։

 

Մանյա Պողոսյան