Դրանք Հայաստանի կողմից երկար սպասված էին․ Բորելը՝ ՀՀ-ի վերաբերյալ ԵՄ որոշումների մասին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նախօրեին ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Հայաստանի վերաբերյալ ընդունված որոշումներին։

«Նախ թույլ տվեք սկսել երկու կարևոր որոշումներից, որոնք կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ։ Նախ  մենք ընդունեցինք Եվրոպական Խաղաղության Հիմնադրամի շրջանակներում Հայաստանի համար առաջին աջակցության միջոցառումը՝ մոտ 10 միլիոն եվրո արժողությամբ: Երկրորդ՝ մենք կանաչ լույս ենք վառել Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու համար»,-ասել է Բորելը՝ հավելելով․

«Այս երկու որոշումները Հայաստանի կողմից երկար սպասված էին։ Ես շատ ուրախ եմ, որ դա հաջողվեց վերջնականապես համաձայնեցնել մինչև ամառային արձակուրդը, քանի որ գիտեք, թե որքան է լարված իրավիճակը Կովկասում, և դա կամրապնդի մեր գործընկերությունը Հայաստանի հետ»։

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը նախօրեին  ընդունել էր ՀՀ զինված ուժերին 10 մլն եվրո արժողությամբ աջակցության չափով օգնության տրամադրման ու վիզայի ազատակացման շուրջ երկխոսություն սկսելու որոշումները։