Երաժշտական կախարդանք՝ անձրևի տակ․ Երևանում կայացավ Full Moon Fest 2024-ը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հուլիսի 20-ին՝ լիալուսնի օրը, կայացավ մայրաքաղաքի մասշտաբով ամենամեծ փառատոններից մեկը՝ «Full Moon Fest»-ը։ Ելույթ ունեցան D’LITTE-ը, 5STA FAMILY, BANDEROS, VINTAGE, OUTLANDISH, REINCARNATION երաժշտական խմբերը։

Հանդիսատեսը երաժշտության կախարդանքը վայելեց անձրևի ներքո։ Երգչուհի D’Litte-ը (Լիլիթ Օսիպյան) Factor TV-ի հետ զրույցում ընդգծեց՝ թեև ուներ առողջականա խնդիրներ, բայց անձրևն իրեն չէր կարող խանգարել։

«Հանդիսատեսը պետք է չնկատի, թե ինչ վիճակում ես, ինձ համար կարևոր էր կիսել նրանց էմոցիաները, որովհետև 45 րոպե բեմում լինելով՝ ավելի երկար եմ ապրում, քան սովորական մարդիկ։ Որպես հեղինակ-կատարող փառատոնն ինձ համար կարևոր է այնքանով, որ ծանոթանում եմ նոր արտիստների հետ, կապն ու հաղորդակցությունը շատ կարևոր են, «Full Moon Fest»-ի կազմակերպչական գործերն ուղղակի հիացնում են ինձ»,- ասաց երգչուհին։

«The Moon production»-ի հիմնադիր Լուսինե Աչոյանը, անդրադառնալով անձրևային եղանակին, նշեց, որ միջոցառումների ժամանակ ֆորսմաժորային իրավիճակներն անխուսափելի են։ Ըստ նրա՝ նպատակ ունեն փառատոնին ներգրավել միջազգային հայտնի արտիստների։

«Սա թվով 4-րդ փառատոնն էր, որի ժամանակ ելույթ ունեցան ամենասիրելի փոփ երաժշտական խմբերը: Չնայած անձրևին՝ հանդիսատեսը վայելեց և դրական էներգիա ստացավ: Մեր արտիստների մեծ մասն այս տարի առաջին անգամ էր եկել Հայաստան, շատ ուրախ էին, և բեմից մի քանի անգամ բարձրաձայնեցին այդ մասին»,-ասաց «The Moon production»-ի հիմնադիրը։

Միջոցառումը եզրափակեց «REINCARNATION ORCHESTRA» խումբը, որն ամբողջացրեց օրվա տրամադրությունը՝ թողնելով վառ ու տպավորիչ հիշողություններ։ Full Moon Fest 2024-ը ապացուցեց, որ անկախ եղանակային պայմաններից, իրական երաժշտությունը և դրական էներգիան միշտ հաղթում են, իսկ նման միջոցառումները ոչ միայն ջերմացնում են հանդիսատեսի սրտերը, այլև քաղաքը դարձնում են ավելի գունեղ և կյանքով լի։

Արփի Հակոբյան