ՌԴ-ի պես թշնամի՞ ձեռք բերել, աստվա՛ծ չանի․ ՀՀ-ն չվերածվի Բելառուսի կամ Ուկրաինայի․ շրջադարձը հղի է պետականության կորստով․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը այսօր հայտարարեց ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե նախաձեռնելու մտադրության մասին։ Ստորագրահավաք է սկսվում, որը կտևի մեկ ամսից ավելի, և կպահանջվի 50 հազար ստորագրություն՝ հանրաքվեի նշանակման հարցը ԱԺ օրակարգ մտցնելու համար։

ԵՄ Խորհուրդն այսօր որոշումներ կայացրեց Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ողջունեց այս որոշումները՝ «շատ կարևոր հանգրվան» որակելով։

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ թեև ինքը կողմ է ԵՄ-ին անդամակցելու հեռանկարին, սակայն անհրաժեշտ է համարում այդ քայլն անելուց առաջ հաշվարկել, և հասկանալ՝ ռիսկերն ու վտանգները ինչպես է անհրաժեշտ չեզոքացնել․

«Ես երազում եմ ՀՀ-ն ԵՄ-ի անդամ տեսնել, և մեր կուսակցության հիմնադիր փաստաթղթերում ևս այս նպատակը՝ ԵՄ-ին անդամակցությունը, ամրագրված է, բայց արդյո՞ք ՌԴ-ի վտանգը չեզոքացրել ենք, կարո՞ղ ենք դիմագրավել, Արամ Սարգսյանը և մյուս ուժերը չեն խոսում սրա մասին»։

Նորայր Նորիկյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանը մինչ այս պահն անդամակցում է ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին, և եթե ՀՀ-ն ուզում է ԵՄ-ին անդամակցել, նախ՝ ՌԴ-ից պորտալարը պիտի կտրի․ «Բարդ իրավիճակ է, նրանք հաշվարկե՞լ են՝ ՌԴ-ն ռազմական միջամտություն կանի՞ Հայաստանի դեմ, եթե ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնենք, մեր գոյությունը վտանգի տակ դնող քայլեր չանե՛նք։ ՌԴ-ի պես թշնամի ձեռք բերե՞լ, աստվա՛ծ չանի․ չե՛մ ուզում՝ ՀՀ-ն վերածվի ո՛չ Բելառուսի, ո՛չ Ուկրաինայի․ շրջադարձը հղի է պետականության կորստով»։

Նորայր Նորիկյանը կարծում է, որ Հայաստանը առանց ԵՄ-ին անդամակցելու էլ կարող է եվրոպական ստանդարտի պետություն դառնալ։ Սակայն ըստ նրա, եթե ԵՄ-ին անդամակցելու պարագայում հիմա ռիսկեր են առկա, չի նշանակում, որ դրանք կլինեն նաև 3 տարի անց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան