Պայմանավորվեցինք քննարկել, թե որ քայլերը կարող են խաղաղությունը դարձնել արդար և իսկապես տևական․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ

Լուրեր

02.06.2026 | 18:55
Արթուր Օսիպյանի մի քանի իրավունք է խախտվել․ Իզաբելլա Սարգսյան
02.06.2026 | 18:45
Սամվել Կարապետյանին վերադարձվեց ՀՀ անձնագիրը, որպեսզի կարողանա մասնակցել ընտրություններին
02.06.2026 | 18:31
Միրզոյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմները
02.06.2026 | 18:25
ՆԳՆ-ն զգուշացնում է՝ միջազգային համարներից ուղարկվող կեղծ հաղորդագրություններին չարձագանքել
02.06.2026 | 18:23
Նիկոլ Փաշինյանին կներե՞ք․ հարց՝ Գարեգին Բ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 18:21
40-50 ձեն՝ գեղից, մեր կուսակցությունն էդքան շանս չունի․ ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 18:18
«Տիրադավ» բառը չենք կարող օգտագործել մեր հոգևորականների համար․ Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 18:13
Մոմի հումքի արտադրության համար հարկ ենք վճարել․ Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 18:08
ՀԱՊԿ-ը դուրս է մնացել, IRI-ն և Եվրախորհրդարանը՝ ներգրավվել. ովքե՞ր են դիտորդելու հունիսի 7-ի ընտրությունները
02.06.2026 | 18:04
Բագրատ սրբազանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներն անհիմն են․ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 17:55
Կոբախիձեն չի բացառել Հայաստանի ընդգրկումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծին
02.06.2026 | 17:54
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Դմիտրի Գունկոյի թիմում
02.06.2026 | 17:52
Գարեգին Բ-ն՝ կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 17:50
«Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպումը Բերդ քաղաքում
02.06.2026 | 17:46
Այդքան դյուրին չէ Հայոց հայրապետին հրաժարական պարտադրելը․ Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի փեկնածու Դոնալդ Թրամփի հետ։

«Ես խոսեցի Դոնալդ Թրամփի հետ, շնորհավորեցի նրան հանրապետականների կողմից առաջադրվելու կապակցությամբ և դատապարտցի Փենսիլվանիայում տեղի ունեցած ցնցող մահափորձը։ Նրան ուժ և բացարձակ անվտանգություն մաղթեցի ապագայում։

Ես նշեցի Ամերիկայի երկկուսակցական և երկպալատ աջակցությունը մեր ազգի ազատության և անկախության պաշտպանության գործում:

Ուկրաինան միշտ երախտապարտ կլինի ԱՄՆ-ին, որ օգնեց մեզ ամրապնդել ռուսական ահաբեկչությանը դիմակայելու մեր կարողությունը։ Ռուսական հարձակումները մեր քաղաքների և գյուղերի վրա շարունակվում են ամեն օր։

Մենք պայմանավորվեցինք նախագահ Թրամփի հետ անձնական հանդիպման ժամանակ քննարկել, թե որ քայլերը կարող են խաղաղությունը դարձնել արդար և իսկապես տևական»,- գրել է Զելենսկի X-ի իր էջում։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը  Bloomberg-ի հետ զրույցում նշել էր, որ պատրաստվում է Ուկրաինային ստիպել բանակցություններ վարել Մոսկվայի հետ՝ ռազմական օգնությունը դադարեցնելու սպառնալիքով և որ ցանկանում է Ռուսաստանին բերել բանակցությունների սեղանի շուրջ՝ սպառնալով մեծացնել Կիևին զենքի մատակարարումները։