Կայծա՞կն է մեծ հրդեհի պառճառը․ հարցը սուր բանավեճի թեմա է դարձել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում երեկ բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 04։00-ի սահմաններում։ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի տեղեկացմամբ՝ հրդեհը բռնկվել է ջերմոցատնկարանային վարչության՝ բաց տարածքում։ Ըստ նրա՝ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է կայծակից։

«Մի քանի անգամ շատ ուժեղ կայծակ է խփել և բռնկումը եղել է միանգամից, բոցի պես կպել է»,- ասաց Բեգոյանը։

25 հա տարածքն ընդգրկում է ջերմոցային տնտեսությունը, բաց տնկարանն ու ավտոպարկը։ Բեգոյանը պնդում է՝ քաղաքապետարանը գույքային և ֆինանսական կորուստ չունի, քանի որ այրվել են միայն էտից գոյացած ճյուղերը, որոնք իրենք այրում են։

Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, որը երեկ եղել է դեպքի վայրում, կասկածի տակ է դնում ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքը՝ պնդելով, որ միայն ճյուղեր չէ, որ այրվել են։ 

«Մենք տեղում արձանագրել ենք կոճղեր, ծառարմատներ, որոնք ավելի հրդեհավտանգ են»,- նշեց ավագանու անդամը։

Բեգոյանը չբացառեց, որ պատահաբար մեկ-երկու կոճղ կարող են հայտնված լինել այդ հատվածում։ Մինչ ՀՈԱԿ-ի տնօրենը խոսում է քիչ թվով կոճղերի այրման մասին, Factor TV-ն ևս ֆիքսել է այրվող մեծաքանակ կոճղերի կադրեր։ Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն ասում է՝ օրենքով արգելված է թափոններն այրել։

Արմեն Բեգոյանը պնդում է՝ այդ ճյուղերը տվյալ հատվածում կուտակվել են դեռ 2020 թվականից, ընդդիմադիր Սուքիասյանն էլ ասում է՝ հրդեհը նման մասշտաբի չէր լինի, եթե մաս-մաս այրեին ու չկուտակեին։ 

«Այդքան փայտանյութի կուտակումն ու այրումը հնադարյան մեթոդ է, ինչը բերում է քաղաքի էկոլոգիական վիճակի էլ ավելի վատթարացմանը, առանց այդ էլ Երևանի օդում փոշու պարունակությունը շատ բարձր է, և ճյուղերը լիկվիդացնել այրման եղաանակով՝ առնվազն հասկանալի չէ, և հետամնաց մեթոդ է»,- ընդգծեց ավագանու ընդդիմադիր անդամը։

Ինչո՞ւ էտից գոյացած ճյուղերը չեն տրամադրվել սոցիալապես անապահով ընտանիքներին․ ՀՈԱԿ-ի տնօրենն ասում է՝ առաջարկել են, բայց քաղաքացիները հրաժարվել են դրանք տանել, նույնիսկ փորձել են աճուրդով վաճառել, բայց ճյուղերը պիտանի չեն եղել։ Մանուկ Սուքիասյանն ասում է՝ լայն իրազեկում չի եղել։

Երեկ Factor TV-ն դեպքի վայրում այդպես էլ չարձանագրեց ո՛չ քաղաքապետի, ո՛չ նրա տեղակալների ներկայությունը։ Իսկ ահա «Սուրմուլու» առևտրի  կենտրոնում տեղի ունեցած պայթյունից երեք օր անց այժմ քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող Տիգրան Ավինյանը այցելել էր դեպքի վայր՝ չունենալով որևէ պաշտոն։ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հաստատել էր, որ հրդեհված առևտրի կենտրոնի տարածք է ժամանել որպես ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածու։ Հայտարարությունից շուրջ մեկ ամիս անց նա ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան