Հույն հայտնի երգչուհին Թուրքիայում հրաժարվել է ելույթ ունենալ թուրքական դրոշով ու Աթաթուրքի դիմանկարով զարդարված բեմում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հույն փոփ-աստղ Դեսպինա Վանդին հրաժարվել է ելույթ ունենալ Թուրքիայի դրոշով և երկրի հիմնադիր հոր`Աթաթուրքի  դիմանկարով զարդարված բեմում, ինչի հետևանքով տեղի քաղաքապետը խնդրել է նրան հեռանալ իր քաղաքից, հայտնում են թուրքական լրատվամիջոցները, գրում է հունական kathimerini-ին։

Չորեքշաբթի ուշ երեկոյան 54-ամյա երգչուհին պետք է ելույթ ունենար բարեգործական համերգում Չեշմեում՝ Թուրքիայի Իզմիրից արևմուտք ընկած առողջարանային քաղաքում: Նա հրաժարվել է ներկայանալ այն բանից հետո, երբ իշխանությունները մերժել են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դրոշն ու պաստառը հանելու խնդրանքը։

Նկատենք, որ միջադեպը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Թուրքիայի և Հունաստանի առաջնորդները փորձում են բարելավել իրենց խարխուլ հարաբերությունները։

Ինստագրամի իր էջում  գրառման մեջ Վանդին իր հարգանքն է հայտնել հանդիսատեսին, որոնք «պատվել են իր  համերգին իրենց ներկայությամբ»։ Բայց նա քննադատել է  կազմակերպիչներին` Թուրքիայի կրթական հիմնադրամին, միջոցառումը համերգից վերածելու համար «արգելված և չհամաձայնեցված քաղաքական ենթատեքստի»:

«Իմ մասնակցությունը նշված միջոցառմանը հնարավոր չէ»,- գրել է նա։

Հանդիսատեսը, որը լցրել էր Չեշմեի բացօթյա ամֆիթատրոնը, իր հիասթափությունն է արտահայտել, երբ հայտարարվել նրա չներկայանալու որոշման պատճառը։

«Չկա ոչ մի ուժ, որը կարող է ստիպել մեզ իջեցնել մեր դրոշը կամ Աթաթուրքի նկարը։ Մի՛ սուլեք նրան։ Այս տիկինը պետք է անհապաղ հեռանա  քաղաքից»,- հայտարարել է Չեշմեի քաղաքապետ Լալ Դենիզլին։