Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն
19.07.2024 | 14:53Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բավականին հստակ է։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում։
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բխում է Իրանի շահերից, և մենք պատրաստ ենք օգնել այդ ուղղությամբ»,- ասել է դեսպանը։
Սոբհանին հիշեցրել է. Իրանը առաջարկել է «3+3» ձևաչափի գաղափարը, և առաջին հանդիպման անցկացումը երկրի 13-րդ կառավարության ձեռքբերումներից մեկն էր։
«Այս հարթակի արտգործնախարարների հանդիպումն առաջին անգամ կայացել է Թեհրանում, իսկ հաջորդ հանդիպումը շուտով կկայանա Թուրքիայում»,- նշել է նա։