Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատան մոտ ԱԹՍ է պայթել․ մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Իսրայելի Թել Ավիվ քաղաքի  կենտրոնում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, գիշերը անօդաչու թռչող սարք է պայթել, ինչի հետևանքով 50-ամյա տղամարդ է զոհվել, ևս ութը վիրավորվել են։ Այս մասին հայտնում են շտապօգնության ծառայությունից, գրում է Current time-ը։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը բախվել է բնակարաններից մեկին  առավոտյան ժամը 03:12-ին։ Երկրի ռազմաօդային ուժերը ուժեղացրել են օդային պարեկությունը՝ Իսրայելի օդային տարածքը պաշտպանելու համար։

Թել Ավիվի քաղաքապետ Ռոն Հուլդայը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները բարձր զգոնության վրա են։

«Մենք պատրաստ ենք զարգացումների, եթե այդպիսիք լինեն»,-ասել է նա։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են Եմենի հութիները։ Նրանք պնդում են, որ գործարկել են «Յաֆֆո» նոր անօդաչու թռչող սարքը, որն ունակ է խուսափել իսրայելական ռադարների հայտնաբերման համակարգերից: Իսրայելի բանակն էլ հայտարարել է, որ դա մեծ, հեռահար անօդաչու թռչող սարք է, որը ճանաչվել է հակաօդային պաշտպանության կողմից, սակայն չի խոցվել մարդկային սխալի պատճառով:

Հութիների ներկայացուցիչն ասել է, որ Թել Ավիվը մնում է խմբավորման գլխավոր թիրախը՝ իրենց զենքերի «հասանելիության սահմաններում»։