ՌԴ ՊՆ-ն հայտնել է երկու շրջաններում ու բռնակցված Ղրիմում 19 խոցված ԱԹՍ-ների մասին

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 19 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին է հայտնել երկու շրջաններում և բռնակցված Ղրիմում։

11 անօդաչու թռչող սարք են խոցել Կուրսկի շրջանում, երեքը՝ Բելգորոդի շրջանում, հինգը՝ բռնակցված Ղրիմում և Սև ծովի վրա, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է Current Time-ը։

Նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են Կուրսկի մի քանի փողոցներում։

Դրուժինսկայա փողոցում վրավորվել ու այրվածքներ է ստացել երկու մարդ։ Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։
Մեկ օր առաջ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել և որսացել են 33 անօդաչու թռչող սարք բռնակցված Ղրիմի և երկուսը՝ Բրյանսկի շրջանում։

«Բացի այդ, Սև ծովում մարտական հրաձգային զինատեսակները ոչնչացրել են տասը անօդաչու նավ, որոնք շարժվում էին դեպի Ղրիմի թերակղզի», – ավելացրել է նախարարությունը:

Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Սևաստոպոլի «ղեկավար» Միխայիլ Ռազվոժաևը հայտարարել է անօդաչուի ոչնչացման մասին, որը, իբր, փորձել է գրոհել քաղաքը։