Մոսկվան հույս ունի, որ «Հարավային Կովկասի երկրները հասկանում են՝ ինչ կարժենա Արևմուտքի կեղծ ընկերությունը»․ Զախարովա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
Բոլորը

ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում է բացառապես որպես Ռուսաստանի դեմ ուղղված տարբեր տեսակի գործողությունների և այնտեղ գտնվող երկրների ու ժողովուրդների խաղաղ գոյակցության դեմ ցատկահարթակ։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, թե Մոսկվան հույս ունի, որ «Հարավային Կովկասի երկրները հասկանում են, թե ինչ կարժենա Արևմուտքի կեղծ ընկերությունը»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելը, «ինչը հնարավոր է միայն Կովկասի երկրների միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմամբ՝ նրանց անմիջական հարևանների՝ Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի մասնակցությամբ, չի մտնում Վաշինգտոնի նպատակների և խնդիրների մեջ»։

«Ի թիվս այլ բաների՝ մենք տեսնում ենք ամերիկացիների կողմից Վրաստանում իրավիճակը սրելու փորձեր հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Եվ այս ամենը վերաբերում է ոչ միայն Վրաստանին, այլև Ադրբեջանին, Հայաստանին։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ամերիկացի պաշտոնյաները բառացիորեն անվերջանալի շարքով ձգվում դեպի Երևան։ Ի՞նչ է դա։ Դա պատրանք է ստեղծում, որ նրանք մտածում են այս երկրի և նրա ժողովրդի բարօրության մասին: Իրականում հետխորհրդային տարածքի երկրները ներքաշվում են հակառուսական արշավների և հակառուսական ծրագրերի մեջ։ Սա վնաս է պատճառում ոչ այնքան մեզ, որքան հենց այս պետություններին՝ նրանց տնտեսական գործունեությանը, մարդասիրական քաղաքականությանը և հսկայական թվով կոնկրետ մարդկանց: Հուսով ենք, որ Հարավային Կովկասի մեր գործընկերները հասկանում են, թե դա ինչ արժե, կամ ավելի լավ է ասել, թե ինչ կարժենա Արևմուտքի հետ նման կեղծ բարեկամությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։