«Ստեղծարար միտք» ծրագիրը նոր հնարավորություն է արվեստի կրթության համար

Լուրեր

13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանում մեկնարկում է «Ստեղծարար միտք» (Creative Spark)  ձեռներեցության ծրագիրը, որը նպատակ ունի խթանել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները և նպաստել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը` ստեղծարար ոլորտում: Հայաստանը Բրիտանական խորհրդի աջակցությամբ իրականացվող «Ստեղծարար միտք» ծրագրում ընդգրկված 7 երկրներից է:

Հայաստանում ծրագրի մեկնարկը տրվել է այսօր` փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Եռակողմ հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Բրիտանական  խորհրդի  հայաստանյան  մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ պետական ու մասնավոր բուհերի ռեկտորներ:

Կարևորելով նախաձեռնությունը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ հատկապես արվեստի կրթության ոլորտում ձեռնարկատիրական հմտությունների զարգացումն անհրաժեշտություն է. «Այս նախաձեռնությունը կարևոր է այն առումով, որ մենք, արվեստի  ոլորտում ունենալով մեծ հաջողություններ, չունենք դրա առևտրայնացմամբ և վաճառքով զբաղվող մասնագետներ: Այս իմաստով համապատասխան գիտելիքն ու հմտությունը ոլորտի զարգացման համար շատ կարևոր են»,- նշել է ԿԳ նախարարը:

ՀՀ մշակույթի նախարար  Լիլիթ Մակունցն իր խոսքում նշել է. «Մենք աջակցում ենք ստեղծարար ձեռնարկատիրության ու մտքի զարգացմանը միտված ցանկացած մտքի, գաղափարի և ամեն ջանք կներդնենք, որպեսզի այն հաջողի: Ողջունելի է «Ստեղծարար միտք» ծրագրում ներառված արվեստի և մշակույթի ուղղությունների բազմազանությունը»:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը շեշտել է, որ կրթության և մշակույթի ոլորտների աջակցությունն իրենց առաջնահերթություններից է, և այս իմաստով ծրագիրը բացառիկ է, քանի որ միահյուսում է երկու ոլորտները և նպաստում ընդհանուր խնդիրների լուծմանը:
«Ստեղծարար միտք» (Creative Spark)  հնգամյա ծրագիրը հենվում է Մեծ Բրիտանիայի առաջատար փորձի վրա և կարող է նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցությանը:

 Ծրագրի երեք հիմնական բաղադրիչներից առաջինով նախատեսվում է ծրագրում ներգրավված յոթ երկրներում ստեղծարար ձեռնարկատիրական 22 կենտրոնի հիմնադրում, որոնք համագործակցություն կծավալեն Միացյալ Թագավարության համալսարանների հետ: Երկրորդը ուսանողների և ստեղծարար ձեռներեցների համար համապատասխան հմտությունների ուսուցանումն է՝ մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկում ու մտավոր սեփականության պահպանում: Երրորդն առցանց դասընթացների միջոցով ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցանումն է:

Միացյալ Թագավարության ձեռնարկատիրական կրթության փորձի հիման վրա մշակվելու է  ուսումնական ծրագիր, որի շահառու կարող են հանդիսանալ տարածաշրջանի ավելի քան 10000 ուսանողներ:

Հայաստանի բուհերը, ի թիվս անդամ երկրների այլ բուհերի, համագործակցելով Միացյալ թագավորության գործընկեր բուհերի հետ, կարող են դիմել ծրագրի շրջանակներում ստեղծված ֆոնդին` ակնկալելով տարեկան մինչև 50 հազար ֆունտ ստերլինգ ֆինանսավորում:

«Ստեղծարար միտք» (Creative Spark)  ծրագրով ստեղծարար ոլորտ կարող են դիտարկվել գովազդը, ճարտարապետությունը, դիզայնը, ֆիլմարտադրությունը, երաժշտությունը, նորաձևությունը, կատարողական արվեստը, հրատարակչությունը, հեռուստատեսությունը և ռադիոն, արհեստագործությունը, ծրագրավորումը և այլն: