Ֆոն դեր Լեյենը խոստացել է ԵՄ-ն վերածել պաշտպանական միության

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստացել է վերընտրվելու դեպքում իր ղեկավարման երկրորդ ժամկետում ստեղծել «Եվրոպական պաշտպանական միություն» և շարունակել պահել Եվրոպայի կանաչ անցման ընթացքը՝ միաժամանակ մեղմելով դրա բեռը արդյունաբերության վրա, գրում է Reuters-ը:

Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ ֆոն դեր Լեյենը ներկայացրել է մի ծրագիր, որը կենտրոնացած է բարգավաճման և անվտանգության վրա:

«Առաջիկա հինգ տարիները կսահմանեն Եվրոպայի տեղը աշխարհում առաջիկա հինգ տասնամյակների համար: Այն կորոշի՝ մենք ինքնե՞րս ենք կերտում մեր ապագան, թե՞ թույլ կտանք, որ այն կերտվի իրադարձությունների կամ այլոց կողմից»,- ասել է նա իր թեկնածության վերաբերյալ գաղտնի քվեարկությունից առաջ:

Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու խոստումից հետո ֆոն դեր Լեյենն ասել է, որ Եվրոպայի ազատությունը վտանգված է, և այն պետք է ավելի շատ ներդրումներ կատարի պաշտպանության ոլորտում: Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար ֆոն դեր Լեյենը խոստացել է ստեղծել «իսկական եվրոպական պաշտպանական միություն»՝ օդային և կիբերպաշտպանության առաջատար նախագծերով:

Նա նաև քննադատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վերջին այցը Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար՝ այն անվանելով «հանդարտեցման առաքելություն»։ Նրա այս ելույթն արժանացել է օրենսդիրների բուռն ծափահարություններին:

Նշենք, որ պաշտպանական քաղաքականությունը Եվրոպայում ավանդաբար եղել է ազգային կառավարությունների և ՆԱՏՕ-ի տիրույթը: