ՌԴ-ն զրկվում է ՀՀ-ին զոհաբերելու գործիքից, խիստ մտահոգ է ՀՀ-Արևմուտք գործակցությունից․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան հայտնել է, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ Նա սա ողջունելի զարգացում է համարել՝ նաև ողջունելով Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանաքաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։

«Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը»,- ասել է Զեյան։

Հարցին՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման համար, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պատասխանել է․ «ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշում է բացառապես Հայաստանի կառավարությունը։ Մենք հարգում ենք այդ որոշումը։ Նշեմ, որ մեր համագործակցությունը պաշտպանական և քաղաքացիական անվտանգության հարցերում շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ։ Երրորդ և վերջին դիտարկումս՝ չկա որևէ փաստարկ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանը»։

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ կարևոր է ԱՄՆ-ի մասնակցությունը ՀՀ բանակի բարեփոխմանը՝ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի ՊՆ-ում, քանի որ խորհրդային մոդելը կենսունակ չէ առկա սպառնալիքներին հանդիման։

«ՀԱՊԿ-ն սպառված է, ՌԴ-ն սպառնալիք է այդ դաշինքի անդամների նկատմամբ, քանի որ նրանց նկատմամբ նեոկայսերական նկրտումներ ունի, ինչպես, օրինակ, Ղազախստանի տարածքի նկատմամբ։ ՀՀ-ն դիվերսիֆիկացման է գնում՝ Ադրբեջանի ներխուժումը կասեցնելու։ ՌԴ-ից սպառնալիքներ կան բարձր պաշտոնյաների կողմից՝ Արևմուտքի հետ գործակցությանը դեմ են, բայց ինքը Ադրբեջանի հարձակման ժամանակ լուռ էր։ ՌԴ-ն խիստ մտահոգ է ՀՀ-Արևմուտք գործակցությունից, քանի որ զրկվում է մեզ զոհաբերելու գործիքից, իր շահերը կասկածի տակ են դրվում, Թուրքիայի հետ հարաբերություններում զրկվում են մանրադրամից, ՌԴ ռազմավարական նահանջի հիմքեր են ստեղծվում»,- նշեց քաղաքագետը։

Էմիլ Օրդուխանյանը պնդեց, որ ռուսները Զվարթնոցից դուրս գալուց հետո պիտի դուրս գան նաև Իրանի հետ սահմանից, այնտեղ ՀՀ-ն պիտի սահմանապահներ տեղակայի և հսկի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան