Թուրքիան պահանջ է դնելու ՀՀ-ի առաջ՝ ՌԴ-ի զորքը հանեք, եթե ուզում եք սահմանը բացվի․ ռուսներին սպառնալիք է դիտում․ Հայկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Լոնդոնում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև ՀՀ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, Ադրբեջանի նախագահն էլ բթամատն է վեր պարզել։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ստեղծել է Եվրոպական խորհուրդը 2022-ին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից հետո։ Խորհուրդն արդեն երեք հանդիպում է անցկացրել։ Այդ գագաթնաժողովի շրջանակներում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022-ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում, երկրորդը՝ 2023 -ի հունիսին, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։ Իսկ անցած տարի հոկտեմբերին Գրանադայի հանդիպումը Ալիևը բոյկոտեց։ Այդ օրը կայացավ քառակողմ հանդիպում Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։

Եվրոպական միության Նախարարների խորհուրդն օրակարգ է մտցրել և պետք է երկուշաբթի քննարկի ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկը։ Նույն նիստի ընթացքում ԵՄ Նախարարների խորհուրդը քննարկելու է նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից ֆինանսական աջակցություն ցույց տալու հարցը․ խոսքը 10 միլիոն եվրո աջակցության մասին է։ Անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը պետք է փոխանցի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի, թե կոնկրետ երբ են սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև։

Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան հայտնել է, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ Նա սա ողջունելի զարգացում է համարել՝ նաև ողջունելով Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանաքաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։

«Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը»,- ասել է Զեյան։

Այս օրերին Հայաստանում ընթանում են «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որին Մոսկվան կոշտ է արձագանքել։

«Այդ զորավարժությունները, ափսոսանքից զատ, ոչինչ չեն առաջացնում, հատկապես այն հանգամանքներում, երբ Երևանը փաստացի սառեցնում է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում »,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Թեև խաղաղապահ զորավարժություն է, սակայն այլ համատեքստ է ստանում՝ հայ-ռուսական լարվածության ֆոնին։ Ինչի՞ մասին են վկայում այս իրադարձությունները, ՀՀ-ն ի՞նչ տենդենցի հետ գործ ունի։

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է․ «Կա ծրագիր՝ Ադրբեջանի ռազմական հարձակում տեղի ունենա, որից հետո նաև ՌԴ-ի հովանավորություն ՀՀ-ի վրա տարածվի, բայց պատերազմի վտանգը չկա։ ՀՀ-ին աշխարհը ճնշելու է, որ ՌԴ-ի զորքերը հանվեն մեր տարածքից, եթե Ադրբեջանի հետ պայմանագիր կնքվի։ Մոսկվան պարտադրում է Ադրբեջանին՝ ՀՀ-ի հետ չկնքել պայմանագիր, որովհետև ռուսների ազդեցությունը խիստ կնվազի խաղաղության հաստատմամբ։ ԱՄՆ-ը գնահատել է, որ ՀՀ-ն փաստացի ՀԱՊԿ-ում չէ, զորավարժություն է անցկացնում, մասնակցում է բանակի բարեփոխմանը։ ՌԴ-ից պոկվում ենք միակողմանի, և հիմա Զվարթնոցից դուրս են գալիս, մնաց՝ ռազմաբազայից ազատվենք, հեռանան Թուրքիայի և Իրանի սահմանից»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան