ԱՄՆ-ն հաստատակամ է ինքնիշխան, ժողովրդավարական, անկախ Հայաստանի ամրապնդման գործում․ պետքարտուղարի տեղակալ
Քաղաքականություն
18.07.2024 | 13:12Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան X-ում գրառմամբ ամփոփել է Հայաստան կատարած այցը։
«Ջերմ շնորհակալություններ դեսպան Քվինին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թիմին հագեցած այցի համար, որը վերահաստատում է ԱՄՆ-Հայաստան գործընկերությունը։ ԱՄՆ-ն հաստատակամ է ինքնիշխան, ժողովրդավարական, անկախ Հայաստանի ամրապնդման գործում, որն իր սեփական ուղին է գծում տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»,- ասվում է պետքարտուղարի տեղակալի գրառման մեջ։