Ստեղծվել է մի իրավիճակ, որ թեկնածուները պայքարելու են իրենք իրենց համար և, միևնույն ժամանակ, Հայկ Մարությանի դեմ․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տպավորություն կար, որ այս ընտրություններում ընդդիմություն չկա, բայց  Հայկ Մարությանն իր սև ու սպիտակի մասին ելույթով արհեստականորեն ստեղծեց մի իրավիճակ, որ ինքն իշխանական թևից է, մյուսներն՝ ընդդիմություն են, համենայնդեպս նրա խոսքն այդպես ընկալվեց, և դա որոշակի ինտրիգ մտցրեց ընտրություններում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

«Եթե մինչև հիմա ակնհայտ էր, որ թեկնածուներից որևէ մեկը Հայկ Մարությանի դեմ չի պայքարելու, ամեն մեկը պայքարելու է իր համար, հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ թեկնածուները պայքարելու են իրենք իրենց համար և, միևնույն ժամանակ, Հայկ Մարությանի դեմ, որովհետև ինքն այդ սահմանը գծեց, թեև հետո փորձեց ուղղել իրեն, սակայն մրցակիցներն օգտվեցին դրանից, և դա կդառնա այս քարոզարշավի հիմնական բրենդը»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։

Վերջինս նաև նկատեց, որ ոչ ոք չի հերքում, որ հասարակությունը սիրում  է Հայկ Մարությանին, պարզապես նրանց մի մասը սիրելով ձայն կտա նրան, իսկ մի մասն էլ սիրելով հանդերձ ձայն չի տա։ 

«Ակնհայտ է, որ Հայկ Մարությանը համաժողովրդական թեկնածու չէ, նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն է, քանի որ նրա թեկնածությունը քննարկվել է ՔՊ ղեկավար մարմնում։ Հիմա հարց է առաջանում՝  հասարակությունը պաստրա՞ստ է անվերապահորեն աջակցել Նիկոլ Փաշինյանին, թե, այնուամենայնիվ, պատրաստ է մտածել և վարչապետի  հորդորներից մեկն ընդունել, մեկը՝ ոչ, ուստի այս ընտրությունները լուրջ փորձություն են լինելու իշխանության, մյուս քաղաքական ուժերի և երևանցիների համար, որովհետև երևանցիները պետք է որոշեն՝ իրենք ընտրում են հեղափոխության թեկնածո՞ւ, թե ընտրում են քաղաքապետ, որը  լավագույնս կղեկավարի քաղաք»,- ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։