Գազայի կենտրոնական և հարավային հատվածներում գնդակոծությունների հետևանքով տասնյակ զոհեր կան

Լուրեր

23.06.2026 | 20:00
Սա ամենաապացուցված ընտրակեղծիքն է՝ ՍԴ-ն պետք է հաշվի նստի, ԿԸՀ-ի պես մատների արանքով չնայի․ Վարազդատ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 19:48
Բրյուսելում քննարկվել է հայկական ավիափոխադրողների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացը
23.06.2026 | 19:39
ՀՀ-ն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային 3 անցակետի և 2 ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրության մասին
23.06.2026 | 19:35
Իսրայելը պետք է ազատվի ամերիկյան զենքից կախվածությունից. Իրանի դեմ պայքարը «կախված է մեր ուժից»․Նեթանյահու
23.06.2026 | 19:21
2 միլիարդ եվրո ներդրումներ` Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար
23.06.2026 | 19:07
Ուղիղ եթերում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական վարույթ չի նախաձեռնվել
23.06.2026 | 19:00
Փաշինյանն է ուզում ընդդիմությունը փողոց դուրս գա․ չունի լեգիտիմություն, ուզում է այն փողոցով ստանալ․ Ստեփան Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:49
Չեն կարողանում մարսել մեր ներկայությունը, կոնֆլիկտ են հրահրում․ Մանուկ Սուքիասյանը՝ ավագանու իշխանական անդամների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:43
Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր
23.06.2026 | 18:25
Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել՝ չնայած Թեհրանի հերքմանը
23.06.2026 | 18:14
Ասացի` զբաղվիր քո գործերով. Ավետիսյանը` իր և Անի Խաչատրյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:10
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստան կայցելի // ՌԴ-ում բենզինի վաճառքի սահմանափակումներ են․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 18:03
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան կայցելի
23.06.2026 | 17:57
5.5 կգ մարիխուանայի ապօրինի իրացման փորձի գործով նախաքննությունն ավարտվել է
23.06.2026 | 17:46
Թուրքիայում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել՝ Անկարայում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ
Բոլորը

Գազայի հատվածի հարավային և կենտրոնական շրջաններում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է շուրջ 60 մարդ, հայտնել են ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող պաղեստինյան գործակալությունների ներկայացուցիչները: Զոհերի թվի անկախ հաստատում դեռևս չկա։

Իսրայելը հայտնում է, որ փորձում է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի զինյալներին, որոնք գտնվում են խիտ բնակեցված տարածքներում, փոխանցում է VOA-ն:

Հաղորդվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը խոցել են մոտ 40 թիրախ, ներառյալ՝ ռազմական ենթակառուցվածքները և շենքեր, որոնցում եղել են պայթուցիկ նյութեր:

ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին հարձակումների էսկալացիայի մեջ՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված հրադադարը խաթարելու համար: Իր հերթին, Իսրայելը պնդում է, որ հարձակումներն ուղղված են ՀԱՄԱՍ-ի զինյալներին վերացնելուն։

Գազայի առողջապահական ոլորտի պատասխանատուները հայտնել են հինգ պաղեստինցիների դիերի հայտնաբերման մասին այն բանից հետո, երբ իսրայելական ավիահարվածը թիրախավորել է ալ-Մաղազի փախստականների ճամբարում գտնվող տները: Եվս երեք մարդ է զոհվել Դեյր ալ-Բալահ քաղաքի վրա ավիահարվածի հետևանքով։

Երկուշաբթի իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել էր նաև սիրիացի գործարար Մուհամեդ Բարաա Քաթերջին, որը սերտորեն կապված էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա վարչակարգի հետ: Նա ԱՄՆ պատժամիջոցների տակ էր՝ Ասադի ռեժիմի և արմատական «Իսլամական պետություն» խմբավորման միջև առևտուրը հեշտացնելու համար:

Բացի այդ, իսրայելցի պաշտոնյաները երեքշաբթի հայտարարել են, որ կսկսեն ծանուցագրեր տալ ծայրահեղ ուղղափառ հրեաներին՝ մասնակցելու Գազայի պատերազմին: Նրանք զորակոչի ենթակա չեն եղել մինչև Իսրայելի Գերագույն դատարանի հունիսի որոշումը: Ակնկալվում է, որ որոշումը որոշակի լարվածություն կառաջացնի երկրում, քանի որ նախկինում նմանատիպ նախագծերի փորձերը հանգեցրել են բողոքի ցույցերի: