Բաքվում ընթանում է Ֆրանսիայից անկախություն պահանջող տարածքային միավորների ներկայացուցիչների համագումարը

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Բաքվում մեկնարկել է Ֆրանսիայից անկախություն պահանջող տարածքային միավորների ավելի քան 15 քաղաքական կուսակցությունների և շարժումների առաջնորդների համագումարը։ Նրանց թվում են ներկայացուցիչներ Կորսիկայից, Մելանեզիայից, Պոլինեզիայից, Կարիբյան և Անտիլյան կղզիների խմբից։ Համագումարը կազմակերպվել է Գվադելուպայի ազատագրման ժողովրդական միության կողմից՝ Բաքվի նախաձեռնող խմբի աջակցությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Համագումարին մասնակցում են նաև Նիդերլանդներին պատկանող Բոնեյրե և Սեն Մարտեն կղզիներից երեք կազմակերպություններ։ Կոնգրեսը տևելու է երկու օր։

Գվադելուպայի ազատագրման ժողովրդական միության նախագահ Ժան Ժակոբ Բիսեպն իր ելույթում ասել է, թե «Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ հանցագործություններ են կատարվում գաղութատիրության ներքո ապրող ժողովուրդների նկատմամբ»։

«Բաքվի նախաձեռնող խումբը կազմակերպություն է, որը ստեղծված է գաղութատիրական պայմաններում ապրող ժողովուրդների ազատագրման համար։ Ֆրանսիական գաղութների ազատագրման վերաբերյալ առաջին կոնֆերանսը կայացել է 1986 թվականին, երկրորդը՝ 1995-ին։ Այս համաժողովը մեզ թույլ կտա է՛լ ավելի մոտ լինել ազատությանը։ Ֆրանսիան մի պետություն է, որտեղ հանցագործություններ են կատարվում գաղութների դեմ։ Այս շարժումը միավորում է մեզ»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է նա։

Նոր Կալեդոնիայի արտաքին գործերի նախարար Միքայել Ֆորեսթն էլ նշել է, որ այս հավաքի ընթացքում հնարավոր է քննարկել և լուծումներ գտնել խնդիրներին։

«Բաքվի նախաձեռնող խումբը մեզ տվել է նման հնարավորություն, որը մենք պետք է ճիշտ գնահատենք։ Մեր հիմնական քաղաքական հավակնությունները պետք է իրականացվեն։ Մենք պետք է նպաստենք նոր աշխարհակարգի ստեղծմանը և մեր տեղը գտնենք այս աշխարհում։ Մենք իրավունք ունենք բացարձակապես անկախ լինել Ֆրանսիայից»,- ասել է նա։

Բաքվի նախաձեռնող խմբի գործադիր տնօրեն Աբբաս Աբասովն իր հերթին անուղղակիորեն հաստատել է Ադրբեջանի ներգրավվածությունը վերջերս Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգություններին՝ նշելով, թե ձերբակալվածների ընտանիքներին օգնություն են ցուցաբերելու։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն ավելի վաղ Բաքվին մեղադրել էր վերջերս Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգություններին մասնակցության մեջ։

Հակաֆրանսիական արշավի շրջանակում Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբը, որը Փարիզի դեմ տարբեր միջոցառումներ է անցկացնում։ Այն կազմակերպել է մինչև 15 միջազգային համաժողով։ Դրանցից չորսը կազմակերպվել են ՄԱԿ-ի կենտրոնակայաններում՝ Նյու Յորքում, Ժնևում և Վիեննայում, մեկը՝ Ստամբուլում, մնացածը՝ Բաքվում։

Ադրբեջանը ֆինանսավորում է  Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների տարբեր ներկայացուցիչների։ Ապրիլին էլ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի և Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր։ Հունիսին էլ Ադրբեջան էին ժամանել Խաղաղ օվկիանոսում գտնվող Ֆրանսիական Պոլինեզիայի խորհրդարանի հանձնաժողովների ղեկավարները և քարտուղարները, ինչպես նաև իշխող «Տավինի» կուսակցության ղեկավարությունը։ Նրանք մասնակցել էին մի շարք միջոցառումների, այդ թվում՝ Ադրբեջանում Միլլի Մեջլիսում  «Ֆրանսիական Պոլինեզիայի ապագաղութացման իրավունքը. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով համաժողովին։

Էմմա Չոբանյան