Թրամփը հնարավոր է համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը․ Bloomberg

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը՝ որպես ուկրաինական պատերազմի ավարտի իր ծրագրի մի մաս։ Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։

«Պատժամիջոցներով մենք բոլորին հեռացնում ենք մեզանից, այնպես որ՝ ես չեմ սիրում պատժամիջոցները: Ինձ թվում էր, որ դրանք շատ օգտակար են Իրանի հետ, բայց նույնիսկ Իրանի դեպքում դրանք այդքան էլ պետք չէին»,- ասել է Թրամփը։

Նա նաև հիշեցրել է, որ իր նախագահության տարիներին լավ հարաբերություններ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Մեզ երբեք պատերազմ չի սպառնացել։ Նա երբեք չէր մտնի Ուկրաինա։ Ես ասացի՝ երբեք, երբեք մի՛ մտիր Ուկրաինա»,- հայտարարել է Թրամփը։

Այժմ, նրա կարծիքով, աշխարհն ավելի վտանգավոր է դարձել, քանի որ Ուկրաինայի պատերազմի ժամանակ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը «Ռուսաստանին և Չինաստանին ստիպել է ամուսնանալ»։

«Նրանք ամուսնացել են։ Հետո նրանք իրենց մոտ վերցրեցին իրենց փոքրիկ զարմիկին՝ Իրանին, իսկ հետո նաև Հյուսիսային Կորեային։ Նրանց ուրիշ ոչ ոք պետք չէ»,- ասել է ամերիկացի քաղաքական գործիչը։

Նախկինում Թրամփը բազմիցս հայտարարել է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո 24 ժամվա ընթացքում կկարողանա դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Ըստ Bloomberg-ի՝ նա պատրաստվում է Ուկրաինային ստիպել բանակցություններ վարել Մոսկվայի հետ՝ ռազմական օգնությունը դադարեցնելու սպառնալիքով։ Սրա հետ մեկտեղ, Թրամփը ցանկանում է Ռուսաստանին բերել բանակցությունների սեղանի շուրջ՝ սպառնալով մեծացնել Կիևին զենքի մատակարարումները։