Իրանը հերքել է Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու մասին պնդումները

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հերքել է CNN-ի տարածած տեղեկությունը, որն Իրանին մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին ներգրավվածության մեջ՝ այդ մեղադրանքներն անվանելով «անհիմն» և «քաղաքականապես մոտիվացված», գրում է Mehr գործակալությունը։

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է, որ Թերանի տեսանկյունից՝ Դոնալդ Թրամփը հանցագործ է, որը պետք է պատժվի դատարանում և դատապարտվի՝ 2020 թվականի սկզբին Իրաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի հանգուցյալ հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը պատվիրելու համար։

Նշվում է, սակայն, որ Իրանն ընտրել է ԱՄՆ նախկին նախագահին պատասխանատվության ենթարկելու իրավական ճանապարհը։

CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները վերջին շաբաթներին ստացել են հետախուզական տվյալներ, որոնք վկայում են ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ Իրանի կողմից դավադրության մասին:

Ըստ հեռուստալիքի աղբյուրների՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը Թրամփի քարոզարշավի շտաբին տեղեկացրել է սպառնալիքի մասին և ուժեղացրել քաղաքական գործչի անվտանգության միջոցառումները դեռևս հուլիսի 13-ից առաջ՝ այն օրը, երբ Թրամփը վիրավորվել է Փենսիլվանիայի հանրահավաքի ժամանակ իրեն ուղղված կրակոցից։ Սակայն, ըստ հրապարակման, որևէ նշան չկա, որ Թրամփի ուղղությամբ կրակած Թոմաս Մեթյու Քրուքսը որևէ կերպ մասնակից է իրանական դավադրությանը։