Համոզված եմ՝ կան մարդիկ, որոնք հույս կունենան, որ կարող են ստանալ ընտրակաշառք․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Անկախ դիտորդ» դաշինքը մի քանի գործընկեր կազմակերպությունների հետ կիրականացնի դիտորդական առաքելություն, որի ժամանակ կլինեն նաև համեմատական վերլուծություններ։ 

Այս մասին այսօր  «Երևանի ավագանու ընտրություններ. նոր ակնկալիքներ ու մարտահրավեր» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը։

«Հուսով եմ, որ քաղաքացիական վերահսկողությունն այս դեպքում  միակ հուսալի միջոցը չի լինի։ Նախկինում մենք հաճախակի նկատել ենք, որ ակնկալիքներ կային առ այն, որ դիտորդական առաքելություն իրականացնողներն են լինելու  ընտրախախտումները կանխարգելողները։ Հուսով եմ, որ իրավիճակի փոփոխություն կլինի։ Իհարկե հեղափոխությունից հետո հանրային գիտակցությունը բավականին փոխվել է։ Համոզված եմ, որ այնուամենայնիվ կան  մարդիկ, որոնք առկա սոցիալական վիճակից ելնելով  կամ այլ պատճառներով դեռ կշարունակեն հույս ունենալ, որ կստանան ընտրակաշառք, կամ նրանց կհամոզեն, որ այդտեղ խնդիր չկա, բայց հուսով եմ, որ այն գիտակցությունը, որ կա քաղաքական կամք և իրավապահ մարմիններ, որոնք կարող են ընտրակաշառքը բացահայտել, դրա արդյունքում նրանք իրենց ապահով չեն զգա»,-ասաց նա։

Վարդինե Գրիգորյանը նաև կարեւորեց  ընտրողների կրթությունը եւ ԿԸՀ-ի կողմից այս ուղղությամբ ծրագրերի իրականացումը։ 

«Մեզ պետք է նաև անկախ կառույց, որը կիրականացնի վարչարարություն՝ անկախ իր քաղաքական նախապատվություններից»,- նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։