Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Լիբանան ներխուժումն «անդառնալի դժոխք» կլինի Իսրայելի համար

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Լիբանան Իսրայելի հնարավոր ներխուժումն «անդառնալի դժոխք» կդառնա հրեական պետության համար։ Նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։

«Վերջին 9 ամիսներին սիոնիստները Գազայում մարտերում պարտվել են։ Եթե նրանք ցանկանում են ներխուժել Լիբանան, ապա դա նրանց համար կդառնա խորը ջրհոր։ Լիբանանը սիոնիստների համար անդառնալի դժոխք կդառնա»,- հայտարարել է նա ամերիկյան Newsweek պարբերականին տված հարցազրույցում՝ պատասխանելով Իսրայելի ու Լիբանանի միջև հակամարտության սրման հնարավորության մասին հարցին։

Ալի Բաղերի Քանիի խոսքով՝ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխվել է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Իսրայելի վրա հարձակումից և Գազայի հատվածում իսրայելական գործողության մեկնարկից հետո։ Նա Իսրայելի գործողությունները գնահատել է որպես նախկին իրավիճակին վերադառնալու փորձ, այդ թվում՝ ռազմական գործողությունների ընդլայնմամբ։

Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Իսրայելը կարող է «դիտավորյալ մտնել Լիբանան և ընդլայնել ռազմական գործողություններն իր տարածքում, սակայն չի կարողանա իր կամքով վերջ տալ պատերազմին և լարվածությանը»։ Փոխարենը Իսրայելը պետք է հաշտվի ուժերի նոր հարաբերակցության հետ, ասել է Քանին։