Մակրոնն այսօր երեկոյան կընդունի Ատալի կառավարության հրաժարականը․ BFMTV

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր երեկոյան կընդունի վարչապետ Գաբրիել Ատալի գլխավորած կառավարության հրաժարականը, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ֆրանսիայի նախագահը մինչև այսօր երեկոյան կընդունի Գաբրիել Ատալի կառավարության հրաժարականը»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Ֆրանսիայում ավարտված խորհրդարանական ընտրություններից հետո երկրի կաբինետի ղեկավար Ատալը, ավանդույթի համաձայն, հրաժարականի դիմում էր ներկայացրել Մակրոնին, սակայն նախագահը չէր ընդունել այն՝ պատճառաբանելով երկրում կայունություն ապահովելու անհրաժեշտությունը։

Խորհրդարանի արտահերթ ընտրություններում հաղթել է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան՝ Ազգային ժողովում ստանալով 182 մանդատ՝ 577-ից։ Նախագահ Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 168 մանդատ։ Աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցությունն իր հանրապետական դաշնակիցներով ստացել է 143 մանդատ։