ԵԽ պատգամավորները պահանջում են Հունգարիային զրկել ԵՄ-ում ձայնի իրավունքից․ Politico

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Եվրախորհրդարանի անդամները պահանջում են Հունգարիային զրկել ԵՄ-ում ձայնի իրավունքից՝ այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Ռուսաստան և Չինաստան կատարած այցերից հետո: Նրանց նամակի հետ ծանոթացել է Politico-ն։

Նշվում է, որ 63 եվրապատգամավորներ դիմել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլային՝ ասելով, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն «արդեն զգալի վնաս է հասցրել՝ օգտագործելով և չարաշահելով Խորհրդում նախագահության դերը»։

Հունգարիան հուլիսի 1-ին ստանձնել է ԵՄ նախագահությունը։ Այդ ժամանակից ի վեր Օրբանը սկսել է ինքնահռչակ «խաղաղարար առաքելություններ» դեպի Կիև, Մոսկվա, Պեկին և Վաշինգտոն ու առանց թույլտվության հայտարարել է, որ ներկայացնում է ԵՄ-ն:

«Սա պահանջում է իրական գործողություններ, ինչպիսիք են Հունգարիայի՝ Խորհրդում ձայնի իրավունքի կասեցումը, քանի որ պրակտիկան ցույց է տվել, որ այս իրավիճակի ուղղակի բանավոր դատապարտումը որևէ ազդեցություն չունի»,- նշում են Եվրախորհրդարանի պատգամավորները:

Նամակը կազմել են Եվրախորհրդարանի պատգամավորները մի շարք խորհրդարանական խմբերից, այդ թվում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունից (ԵԺԿ), «Նորացվող Եվրոպա» և Կանաչների կուսակցություններից։