Ադրբեջանում ոստիկանը թմրանյութ է գցել քաղաքացու գրպանը, ապա ծեծի ենթարկել ու ձերբակալել նրան

Լուրեր

22.06.2026 | 18:10
Փամբակում հայտնաբերել են 13-ամյա Նարինեի դին // Որն էր Գյումրի-Մոսկվա օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 18:02
4-5 հոգի վարի է գնացել այդ խողովակի պատճառով. 6 տարեկան մի տղա էլ է ընկել, խեղդվել. վանաձորցի
22.06.2026 | 17:51
Վենսը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը երկիր
22.06.2026 | 17:40
Զախարովան հայտնել է, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու դեպքում
22.06.2026 | 17:31
Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
22.06.2026 | 17:28
Համայնքապետից հարցրեք. Լոռու ՓԾ պետը` գետի վրայով անցնող խողովակը ավելի վաղ չհեռացնելու մասին
22.06.2026 | 17:17
Զախարովան հայտարարել է՝ ՀՀ-ն ձգձգում կամ սառեցնում է Մոսկվայի հետ կապված նախաձեռնությունները
22.06.2026 | 17:10
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կճանաչվեն հանրության գերակա շահ․ կառավարությունը ներկայացրեց նախագիծը
22.06.2026 | 17:02
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները կդիմեն ՍԴ՝ դատավարությանը Սեդա Սաֆարյանի մասնակցությունն անհնարին ճանաչելու պահանջով
22.06.2026 | 16:45
Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» միջոցառում է կազմակերպել
22.06.2026 | 16:24
ՍԴ-ն փաստաթղթեր է պահանջել մի շարք պետական մարմիններից․ ՔՊ-ն որպես 3-րդ անձ է ներգրավվել
22.06.2026 | 16:12
ՄԻՊ հանձնարարությամբ ՔԿՀ-ներում սկսվել են մշտադիտարկման այցեր՝ ընտրական իրավունքների ապահովման համար
22.06.2026 | 15:59
Ադրբեջանը Թուրքմենստանին նավթային լցանավ է նվիրել
22.06.2026 | 15:51
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը
22.06.2026 | 15:45
Նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը ցանկանում է դառնալ դատավորների Էթիկայի հանձնաժողովի անդամ․ Դեպարտամենտը հրապարակել է թեկնածուների ցանկը
Բոլորը

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեսանյութ է տարածվում, թե ինչպես է ոստիկանության կապիտանը  քաղաքացու գրպանը թմրանյութ գցում, ապա ծեծում ու ձերբակալում նրան։ Դեպքը տեղի է ունեցել առևտրի կենտրոններից մեկի մոտ։ Տեսանյութում երևում է, որ քաղաքացիական հագուստով մեկը թիկունքից մոտենում է մի տղամարդու և ակնհայտորեն ինչ-որ բան դնում նրա գրպանը։

Սկսվում է ծեծկռտուք, մոտեցած քաղաքացիական հագուստով ևս մի քանի ոստիկաններ ձեռնաշղթաներ են հագցնում տղամարդուն:

Ըստ տարածվող տեղեկությունների՝ ոստիկանության կապիտանը Բահթիյար Աբբասովն է, MMA մարզիկ, եղել է Ադրբեջանի մարտական սամբոյի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոնի։ Նշվում է նաև, որ նա երկար տարիներ աշխատում է ոստիկանությունում։

2021 թվականին Աբբասովին ոստիկանության կապիտանի կոչում է շնորհվել ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Վիլայաթ Էյվազովի հրամանով։ Կոչման վաղաժամկետ շնորհման պատճառը եղել է Աբբասովի մասնակցությունը Արցախյան 44-օրյա պատերազմին։

ՆԳՆ-ից դեռևս չեն մեկնաբանել համացանցում տարածվող տեսանյութը։