Սերգեյ Լավրովը Նյու Յորք է ժամանել

Լուրեր

09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, նախարարական բանավեճ կանցկացնի «Բազմակողմ համագործակցություն՝ ի շահ ավելի արդար, ժողովրդավարական և կայուն աշխարհակարգի ստեղծման» թեմայով, իսկ հուլիսի 17-ին տեղի կունենա նախարարների հանդիպում Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ներառյալ՝ Պաղեստինի հարցը։

Ռուսական պետական լրատվականը նշում է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարի ինքնաթիռը Մոսկվա-Նյու Յորք հեռավորությունը հաղթահարել է հյուսիսային երթուղով՝ շրջանցելով «ոչ բարեկամական» երկրները և թռչելով ավելի քան 12 ժամ։ Թռիչքի ընթացքում չնախատեսված հանգամանքներ չեն եղել։

Նախատեսվում են մի քանի երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Գազայում իրավիճակը, ուկրաինական ճգնաժամը և ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանությանն ուղղված ջանքերը։