Կարևոր է տարածաշրջանում կայունության համար․ Թուրքիան ողջունել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսումը

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Անկարան ողջունում է Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսումը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Մենք համարում ենք, որ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումն ու դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կարևոր են տարածաշրջանում կայունության ու համագործակցության ոգու համար»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Բաքվի և Թեհրանի միջև բանակցությունների արդյունքում 2024 թվականի հուլիսի 15-ից Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է գործունեությունը նոր հասցեով։ Դեսպանն ու դեսպանատան ներկայիս անձնակազմը վերադարձել են Իրան։

«Դեսպանատան աշխատանքի վերսկսումը կնպաստի փոխադարձ հարգանքի և բարիդրացիության վրա հիմնված ադրբեջանա-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և առկա հարցերի լուծմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ էր զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Պաշտոնական Բաքուն դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» էր որակել։ Միջադեպից հետո Բաքուն տարհանել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, որից հետո դեսպանատան գործունեությունը դադարեցվել էր։ Հարձակումն իրականացրած անձը ձերբակալվել էր, և շուրջ մեկ տարի դատավարություն էր ընթանում։ Իրանի Արդարադատության նախարարությունը տեղեկություն էր տարածել, որ նա դատապարտվել է մահապատժի։