Շրջվել է Երևան-Անապա ուղևորվող միկրոավտոբուսը

Լուրեր

08.03.2026 | 12:54
Այսօր կանայք հանդես են գալիս ոչ միայն որպես մասնակցող, այլև նախաձեռնող ուժ․ Ալեն Սիմոնյան
08.03.2026 | 12:49
Իրանում համաձայնության են եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում
08.03.2026 | 12:32
Թեհրանի վրա «նավթային անձրև» է տեղում․ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի նավթային պահեստներին․ CNN
08.03.2026 | 12:12
Բեյրութում հյուրանոցի վրա հարվածի հետևանքով 4 մարդ է զոհվել․ Իսրայելը հայտարարում է, որ թիրախը իրանցի հրամանատարներն էին
08.03.2026 | 11:50
Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ մարմնավորել է նվիրում, հոգատարություն, ուժ և պատասխանատվություն․ Վահագն Խաչատուրյան
08.03.2026 | 11:24
Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի շրջանում տեղի ունեցած հարվածի պատասխանատվությունը կրում է Թեհրանը
08.03.2026 | 10:47
«Կնոջ ներկայությունը յուրաքանչյուր ոլորտում ստեղծում է կայունություն, արդարություն, մարդասիրություն»․ Ծովինար Թադևոսյան
08.03.2026 | 10:21
«Սեփական ուժերի վրա վստահ կինն ինքնին գեղեցիկ է». Նիկոլ Փաշինյան
08.03.2026 | 10:12
Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
07.03.2026 | 22:11
Նոր նշանակումներ՝ մարմնամարզության Հայաստանի հավաքականներում
07.03.2026 | 21:35
Տիգրան Բարսեղյանը շարունակեց գոլային շարքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 21:22
Վահե Գևորգյանը ստացել է Հայաստանի լավագույն մարզիչի մրցանակը․ «Ալաշկերտը» հաղթել է առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 19:37
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
07.03.2026 | 19:18
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
07.03.2026 | 19:00
Արհեստական բանականությունն այսօր ստեղծում է մեգահիթեր, տարակուսած ենք՝ ինչ կլինի հետո. Գիսանե Պալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 11-ին, ժամը 14.15-ին ՌԴ ԱԻՆ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոն օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.55-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա 3 տուժած: Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի 34 FZ 906 պետհամարանիշով միկրոավտոբուսը (Երևան – Անապա երթուղով ընթացող) շրջվել է. զոհեր չկան:

Միկրոավտոբուսում եղել են 7 ՀՀ քաղաքացի. վարորդը՝ 1961 թ. ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղևորներ՝ 1961 թ. ծնված Արսեն Ազիզյանը և 1985 թ. ծնված Սոֆիկ Ալոյանը, հոսպիտալացվել են Նեվիննոմինսկ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուսները՝ այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: