Նորոգում են հիմնանորոգածը․ 70 միլիոն դրամ` «Փակ շուկայի» գետնանցումում շինաշխատանքների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2024 | 10:18
Վրաստանում այսօր նախատեսված է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը․ Զուրաբիշվիլին ու ընդդիմությունը այն համարում են հակասահմանադրական
25.11.2024 | 10:05
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
25.11.2024 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2024 | 09:31
Փակ է «Ամբերդ»-ից Քարի լիճ տանող ճանապարհը
24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Բոլորը

Փակ շուկայի գետնանցումում 3 ամիս առաջ սկսված շինաշխատանքները դեռ չեն ավարտվել, գետնանցման մի հատվածը փակ է։ Ապրիլին մեկնարկած շինաշխատանքներից օրեր անց Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե կոնկրետ ինչ աշխատանքներ են իրականացվում դեռևս նախորդ տարի 50 միլիոն դրամով հիմնանորգված ու շահագործման հանձնված գետնանցումում և այս անգամ որքան գումար է հատկացվել շինարարությունն իրականացնող ընկերությանը։

Քաղաքապետարանից հայտնել էին, որ այս հարցերին պատասխանելու համար լրացուցիչ աշխատանք պիտի կատարեն և, ըստ այդմ, 30 օր է անհրաժեշտ։ Այդուհանդերձ, օրենքով սահմանված 30-օրյա ժամկետի ավարտից հետո էլ հարցման պատասխանը դեռ չունեինք․ միայն 2,5 ամիս անց՝ հուլիսի 8-ին քաղաքապետարանը, օրենքով սահմանված ժամկետները խախտելով, տրամադրեց պայմանագիրը։

Այսպես, գետնանցումում շինաշխատանքներ իրականացnնում է «Կոմֆորտշինպլյուս» ընկերությունը․ գետնանցման տարածքի անձրևաջրերի հեռացման համակարգի և սալիկների վերանորոգման աշխատանքների համար այս ընկերությանը, քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն, վճարվել է 19․807․658 դրամ։ Ուշագրավ է, որ 2020 թվականին հիմնադրված այս ընկերությունը որևէ այլ պետական գնման չի մասնակցել, համենայն դեպս՝ գնումների պետական համակարգում պայմանագրեր չկան հրապարակված։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանի գնահատմամբ՝ փողերի վատնում է տեղի ունեցել։ Հարց է ուղղում՝ ո՞վ է պատասխանատվության ենթարկվելու անորակ աշխատանքի ու մսխված գումարների համար։

Մարտի առատ տեղումներից հետո, երբ Փակ շուկայի գետնանցումը ջրով էր լցվել, պարզվեց, որ ջրահեռացման համակարգ չկա։ Այդ ժամանակ քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը Factor TV-ին փոխանցել էր, որ նախագծով ջրահեռացման համակարգի կառուցում նախատեսված չէր, և միայն տեղումներից հետո է նման խնդիր առաջացել, պնդել էր, որ հիմնանորոգումը պատշաճ է իրականացվել, աշխատանքների ավարտից հետո խախտումներ չեն արձանագրել, տեսել են, որ համապատասխանում է նախագծին, և ավարտական ակտ տրամադրել։

Մինչդեռ Factor TV-ն ուսումնասիրել էր համատեղ գործունեություն իրականացնող «Բիլդր Քնսթրաքշն» և «ԲԻԴԵՔ» ընկերությունների հետ քաղաքապետարանի կնքած բազմամիլիոնանոց պայմանագիրը և պարզել, որ նախագծով ջրահեռացման համակարգի կառուցում նախատեսված եղել է։ Պայմանագրում նշում կար՝ 1 պոմպի արժեքը 90 հազար դրամ, որը բացակայում էր ավարտական ակտից։ Բացի այդ, գետնանցման հանդիսավոր բացումից ընդամենը օրեր անց քաղաքացիներն արձանագրել էին, որ չորս մուտքերի, ինչպես նաև ներսի պատերին աղակալման և խոնավության հետքեր կան, առաստաղից էլ ջուր է կաթում։

Այն, որ հիմնանորոգված գետնանցումը երկրորդ փուլով է վերանորոգվում՝ արդեն իսկ լուրջ խնդիր է, ինչը խոսում է վատ կառավարման մասին՝ ընդգծում է ակտիվիստ Արթուր Չախոյանը։

Թեև «Կոմֆորտշինպլյուս» ընկերությունն արդեն 3 ամիս է՝ աշխատանքներ է իրականացնում գետնանցումում, ուշագրավ է, որ 20 միլիոնանոց պայմանագիրը կնքվել է օրեր առաջ՝ հուլիսի 1-ին։ Սա խոսում է ներքին պայմանավորվածության մասին՝ ասում է Չախոյանը։

«Ձեր հարցմանը միտումնավոր են ձգձգելով պատասխանել, քանի որ պայմանագիր չի եղել, բայց շինաշխատանքներն իրականացվել են ամսիներ առաջ, սա նույնպես խոսում է կոռուպցիայի մասին։ Փաստացի ստացվում է, որ շինարարարը և Երևանի քաղաքապետրանը ներքին համաձայնության են եկել»,- ասում է Չախոյանը։

Պետական վերահսկողական ծառայությունը հիմնանորոգումից հետո ստուգումներ էր արել ստորգետնյա հետիոտնային անցումում և կատարված շինաշխատանքների մի շարք ծավալային հավելագրումներ ու որակական թերություններ արձանագրել։ Մշտադիտարկման արդյունքները զեկուցվել էին վարչապետին և քաղաքապետին՝ ծառայողական քննություն իրականացնելու առաջարկով։ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակը Factor TV-ին փոխանցեց, որ նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալներ չկան։

Ուշագրավ է, որ ՊՎԾ ստուգումներից հետո սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության անդամ Խորեն Գրիգորյանը։ Factor TV-ին հայտնի էր դարձել, որ նա ազատվել է իր պարտականությունները պատշաճ չկատարելու համար։ Գրիգորյանից մինչ օրս այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել․ նա պաշտոնից հեռանալուց հետո մեր հեռախոսազանգերին չի պատասխանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան