Թշնամանք չի կարող լինել, այն ամենը, ինչ կատարվեց Հայաստանում հակասում է թշնամանքին և ատելությանը․ Նարինե Թուխիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Բոլորը

Քաղաքացին «Իմ քայլը» դաշինքի ծրագրերը կարդալով և հանդիպելով ավագանու և քաղաքապետի թեկնածուներին՝ կզանազանի պոպուլիստական ռոմանտիկին իրատեսականից։ Ես համաձայն եմ, որ ծրագրերի մեջ պետք է ունենաս ռոմանտիզմը, որպեսզի գնաս դրա հետևից, բայց այն պետք է լինի իրատեսական, քանի որ բոլորս հոգնած ենք այն խոսքերից, որոնք չեն վերածվում գործի։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով քաղաքական կուսակցությունների նախընտրական խոստումներից և ծրագրերից, ասաց «Իմ քայլը» դաշինքի անդամ Նարինե Թուխիկյանը։

«Առաջին մեծ փորձությունը,  որի համար շատ պատասխանատու պետք է լինեն բոլորը՝ հատկապես ընտրողները, այն է, որ քաղաքացին պետք է հասկանա, որ սա մի բացառիկ հնարավորություն է՝ իսկապես արտահայտելու իր կամքը։ Առանց թափանցիկ և արդար ընտրությունների հնարավոր չէ որևէ բան իրականացնել։ Շատ լավ է, որ դրան մասնակցում են տարբեր ուժեր և հասարակությունը կարող է ընտրել այն ուժին, որին կվստահի թե՛ ծրագրային առումով, թե՛ թեկնածուներին հաշվի առնելով»,- ասաց Նարինե Թուխիկյանը։

Վերջինս նշեց, որ համագործակցություն կլինի բոլոր ուժերի հետ, իսկ թշնամանքի մասին խոսել էլ պետք չէ։

«Թշնամանք չի կարող լինել, այն ամենը, ինչ կատարվեց Հայաստանում հակասում է թշնամանքին և ատելությանը։ Բոլոր այն ուժերը, որոնք կհայտնվեն ավագանիում, միասին կվերահսկեն քաղաքապետի աշխատանքը, և ենթադրում եմ, որ այդ բոլոր ուժերը համախմբված են մեկ նպատակի՝ Երևանի բարեկեցության շուրջ»,- ասաց նա։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։