Խոշոր չափերի կանխիկ և չհայտարարագրված գույք․ ԿԿՀ-ն ուսումնասիրում է Առուշ Առուշանյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը՝ Factor․am-ի հարցման հիման վրա

Լուրեր

25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը պաշտոնը ստանձնելուց ի վեր հայտարարագրում է խոշոր չափի կանխիկ գումար․ 2017 թվականի համար՝ 312,5 մլն ՀՀ դրամ, 420 հազար ԱՄՆ դոլար և 122 հազար եվրո, 2018-ին՝ 248,5 մլն դրամ, 406 հազար դոլար և 112 հազար եվրո, 2019 թվականին՝ 240 մլն դրամ, 380 հազար դոլար և 112 հազար եվրո, 2020-ին՝ 234 մլն դրամ, 300 հազար դոլար և 105 հազար եվրո, իսկ 2021-2023 թվականներին նրա հայտարարագրած կանխիկի չափն անփոփոխ է՝ 210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո։ Համայնքապետի բանկային հաշվին անցած տարեվերջին եղել է 268 հազար դրամ։

Առուշանյանի 2023 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ նա Գորիսում ունի արտադրական նշանակության շինություն, 2 հողամաս և 2019 թվականին գնված շինություն, որը դեռ չի ստացել պետական գրանցում։ Նա 2016-ին գնել է 1930 թվականի արտադրության ZIL մակնիշի բեռնատար ավտոմեքենա։

Առուշանյանի եկամտի միակ աղբյուրը, ըստ հայտարարագրի, եղել է նրա աշխատավարձը Գորիսի համայնքապետարանի աշխատակազմից՝ մոտ 2,8 մլն դրամ։

Համայնքապետը որևէ կերպ չի նշել իր առնչությունը «Գոր Մետալ» ՍՊԸ-ին, որի 100%-ի սեփականատերն է։
Ի դեպ, Առուշանյանը 2019 թվականին Արսեն Բազունց Մագբեթից նվիրատվություն է ստացել հողամաս և նույն անձին նվիրել անհատական բնակելի տուն։ Վերջինը նախորդ տարիներին չի հայտարարագրել, բայց նվիրատվությունից հետո տարվա վերջին գույքի առկայություն է նշել։ Այս գործարքի հիմնավորման, խոշոր չափի կանխիկի ծագման աղբյուրի և օրինականության, «Գոր մետալ» ՍՊԸ-ի վերաբերյալ Factor․am-ը գրավոր հարցում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

ԿԿՀ-ից հայտնել են, որ հանձնաժողովն ուսումնասիրել է անձի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները, ինչպես նաև մեր հարցման մեջ նշվածը և որոշել է իրականացնել Առուշ Առուշանյանի և նրա ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերի վերլուծություն:

Գայանե Խաչատրյան