Մեծ Բրիտանիայի նորանշանակ ԱԳ նախարարը Գազայի հատվածում անհապաղ զինադադարի կոչ է արել

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարը Դեյվիդ Լամմին կիրակի Իսրայել և պաղեստինյան տարածքներ կատարած այցի ժամանակ կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել Գազայում։ Սա նրա երկրորդ միջազգային այցն է այս ամսվա սկզբին ընտրություններում լեյբորիստների համոզիչ հաղթանակից հետո, գրում է ABC News-ը:

Լամմին հայտարարել է, որ Գազայում շարունակվող պատերազմն «անտանելի է» ։ Նա Իսրայելի և Պաղեստինի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ Բրիտանիան ցանկանում է աջակցել դիվանագիտական ջանքերին՝ «ապահովելով զինադադարի համաձայնագրի կնքումը և դեպի երկու պետություն լուծման համար վստահելի ու անշրջելի ճանապարհի ստեղծելու համար»։

Նա կիրակի Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, իսկ Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։ Այսօր նախատեսվում է նրա հանդիպումը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։

Իր հերթին, իսրայելական կողմը հայտնել է, որ հանդիպման ընթացքում բրիտանական կողմին հայտնել են, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը պետք է հասկացնել, որ առանց իսրայելցի պատանդների ազատ արձակման հրադադար չի լինի Գազայի հատվածում։

«Արտաքին գործերի նախարար Կացն իր բրիտանացի գործընկերոջ հետ զրույցում ընդգծել է, որ պատանդներին ազատելու գործարքը հնարավոր կլինի միայն երկու տարրերի առկայության դեպքում։ Նախ, Մեծ Բրիտանիան և աշխարհը պետք է ՀԱՄԱՍ-ին հասկացնեն, որ առանց առևանգվածների ազատ արձակման՝ հրադադար չի լինի: Եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի մտածել, որ աշխարհը ճնշում է Իսրայելին, որպեսզի դադարեցնի կրակը, համաձայնություն չի լինի։ Երկրորդ՝ անհրաժեշտ է շարունակել ռազմական ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա»,- ասել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։