Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Լուրեր

23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Սեպտեմբերի 3-4-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Թումանյան թաղամասի թիվ 170 դպրոցի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, Սասունցի Դավիթ և Զորավար Անդրանիկ մետրոյի կայարանների միջնամասում՝ երկաթգծի մոտակայքում՝ 300 քմ, Կարախանյան փողոցում գտնվող թիվ 88 հիմնական դպրոցի մոտակայքում՝ 1200 քմ, Ծարավ Աղբյուրի փողոցում տեղադրված արագաչափի մոտակայքում՝ 1000 քմ, Այգեգործների փողոցում գտնվող ենթակայանի մոտակայքում՝ 700 քմ, Երևան-Սևան 14-րդ կմ-ի մոտակայքում՝ 3000 քմ, Սաֆարյան փողոցում՝ ոստիկանության բժշկական հոսպիտալի մոտակայքում՝ մոտ 7 հա, Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող թիվ 197 հիմնական դպրոցի մոտակայքում` 1500 քմ,  Սիլիկյան թաղամասում գտնվող գերեզմանատանը՝ 3000 քմ, Ալմա-Աթա փողոցի թիվ 12/4 շենքի մոտակայքում՝ 1000 քմ, Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհի մոտակա սարին՝ 4000, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղում՝ 800 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի արհեստական լճի մոտակայքում` մոտ 200 քմ, Հրազդան քաղաքի Ֆիդայինների փողոցում՝ 30 հա, Ներքին Պտղնի գյուղի մոտակայքում՝ 2500 քմ, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 252 շենքի մոտակայքում՝ 5000 քմ, Չարենցավան քաղաքի նոր գերեզմանատան մոտ՝ 3 հա, Տավուշի մարզի Աչաջուր համայնքում՝ 5 հա,  Իջևան քաղաքում՝ 3000 քմ, Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 3-րդ կմ-ին գտնվող «Քարարատ» գործարանի մոտակայքում՝ 1.5 հա, Լոռու մարզի Սարալանջ գյուղի վերջնամասում՝ 1.5 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ. Արզումանյան փողոցի «Բարդի այգեգործական ընկերության» մոտակայքում՝ 1500 քմ,  Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի «Յալ» կոչվող տարածքում՝ 20 հա, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի մոտակայքում՝ 2000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: