ՀԱՊԿ-ում 2025թ․ ներդրման չափը կհաշվարկվի և կփոխանցվի Հայաստանին

Լուրեր

09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
Բոլորը

ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը, մեկնաբանելով կազմակերպության բյուջեում Հայաստանի ներդրման հետ կապված իրավիճակը, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ չնայած Երևանի՝ այս տարի անդամակցության վճարը չվճարելու որոշմանը, 2025 թվականի ներդրման չափը կհաշվարկվի և կփոխանցվի Հայաստանին։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Երևանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և սույնով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։

ՌԴ ԱԳՆ-ից այն ժամանակ հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բաժնեմասը սահմանվել է 53,22 մլն ռուբլու չափով։

Պատասխանելով հարցին՝ հայտնի՞ է, արդյոք, Հայաստանի 2025 թվականի բյուջե վճարումների պլանների մասին, Վասիլևը նշել է, որ «դա արդեն քաղաքական որոշում է»։

«Կդիտարկվի 2025 թվականի բյուջեի նախագիծը և համապատասխանաբար կհաշվարկվեն բոլոր հոդվածները։ Այդ գումարի տասը տոկոսը կհաշվեգրվի Հայաստանին»,- ընդգծել է Վասիլևը։

Ըստ նրա՝ ՀՀ-ն կվճարի անդամավճարը, թե՝ ոչ, դա «երկրի ղեկավարության քաղաքական կամքն է»։

Ընդհանուր առմամբ, խոսելով բյուջեի խնդրի մասին՝ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ այն, ինչ վերաբերում է «առաջիկա ժամանակաշրջանին՝ 2025 թվականին, հետագա քննարկման առարկա է»։

Նա նաև ասել է, որ «կազմակերպության բյուջեն բաշխված է բոլոր անդամ երկրների միջև սահմանված համամասնությամբ»։

«Այսինքն՝ մուծումների 50%-ը վճարում է Ռուսաստանի Դաշնությունը, մնացած 50%-ը բաշխվում է մյուս հինգ անդամ երկրների միջև, համապատասխանաբար, յուրաքանչյուրը (բացի Ռուսաստանից) վճարում է բյուջեի 10%-ը, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությունը»,- պարզաբանել է Վասիլևը։